Oct 15 2020 13:54
Banovsha Shahaliyeva
Views: 284
Պաշտոնական Երևանը անտեսում է հումանիտար հրադադարը, որի շուրջ մեծ դժվարությամբ է պայմանավորվածություն ձեռք բերվել: Այս մասին հայտարարել է քաղաքագետ Իլգար Վելիզադեն՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետի ժողովրդին ուղղված ուղերձը: Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, հրաժարվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, մասնավորապես՝ Ռուսաստանի միջնորդական ջանքերից: «Բնականաբար, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է գնահատական տան այդ հայտարարություններին, մասնավորապես, այս կոչին, որն ըստ երևույթին ուղղված է նաև ռուսական կողմին: Որովհետև հումանիտար հրադադարը ձեռք է բերվել հենց Մոսկվայի ջանքերով և անձամբ Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ: Փաշինյանի վերջին հայտարարությունը խոսում է այն մասին, որ նա չի պատրաստվում կատարել հրադադարի պահանջները, շարունակում է սրել իրավիճակը»,-ասել է քաղաքագետ Իլգար Վելիզադեն: Քաղաքագետը նշել է, որ խաղաղ ադրբեջանցիների գնդակոծությունը ոչ միայն խախտում է հումանիտար նկատառումներով հայտարարված հրադադարը, այլև խաչ է քաշում այս հակամարտության դիվանագիտական ճանապարհով կարգավորման վրա: «Այսօր ադրբեջանական կողմը արձագանքում է բոլոր մարտահրավերներին: Սակայն, կարծում եմ, որ բացի ադրբեջանական կողմից՝ դրանց պետք է արձագանքեն նաև Մինսկի խմբի համանախագահները, միջազգային հանրությունը: Պետք է հստակ արձանագրել, որ Հայաստանի ղեկավարության ռազմատենչ կոչերը տանում են դեպի մեծ աղետ»,- ասել է քաղաքագետ Իլգար Վելիզադեն: Իլգար Վելիևը հավելել է, որ Նիկոլ Փաշինյանի հայ ժողովրդին ուղղված կոչը այդ երկրի վարած օկուպացիոն քաղաքականությունը շարունակելու փորձ է:

Create Account



Log In Your Account