Oct 15 2020 14:00
Banovsha Shahaliyeva
Views: 280
Հայաստանի զինված ուժերը շարունակում են խախտել հումանիտար նկատառումներով հայտարարված հրադադարը: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Հայաստանի զինված ուժերը գնդակոծում են Գյորանբոյի, Թերթերի, Աղդամի և Աղջաբեդիի շրջանները: Հոկտեմբերի լույս 15-ի գիշերը Աղդերե-Աղդամ և Ֆիզուլի-Հադրութ-Ջեբրայիլ ուղղություններում իրավիճակը եղել է կայուն լարված: Հայկական կողմը փորձել է գրոհել ադրբեջանական բանակի դիրքերը: Ադրբեջանի զինված ուժերի ձեռնարկած պատասխան միջոցառումների արդյունքում հակառակորդը կորուստներ կրելով հետ է նահանջել: Ադրբեջանի բանակի ձեռնարկած գործողությունների արդյունքում ռազմաճակատի տարբեր ուղղություններում ոչնչացվել և շարքից հանվել են T-72 մակնիշի 2 տանկ, 1 Тор-М2КМ հակաօդային պաշտպանության համակարգ, 4 միավոր БМ-21 «Գրադ», 1-ական միավոր Д-20, 1 Д-30 և 2 Д-1 հաուբից, մի քանի միավոր անօդաչու թռչող սարք, ինչպես նաև հակառակորդի մի քանի ավտոմոբիլային տեխնիկա: Ադրբեջանական բանակը, պահպանելով հումանիտար նկատառումներով հայտարարված հրադադարը, վերահսկում է օպերատիվ իրավիճակը ռազմաճակատի ողջ երկայնքով:

Create Account



Log In Your Account