Oct 16 2020 13:54
Banovsha Shahaliyeva
Views: 277
Միջազգային հանրությունը պետք է ակտիվ գործողություններ ձեռնարկի՝ հայկական ագրեսիան կանգնեցնելու ուղղությամբ: Նման կարծիք է հայտնել ղազախստանցի քաղաքական վերլուծաբան Ասըլբեկ Բիսենբաևը: Նրա կարծիքով, շատ կարևոր է, որպեսզի երկու երկրները հավատարիմ մնան ձեռք բերված պայմանավորվածություններին: «Այսօրվա դրությամբ առկա է երկու հակառակ դիրքորոշում: Հայաստանի վարչապետ Փաշինյանի դիրքորոշումը, որն իրականում հակասում է 30 տարվա ընթացքում ձեռք բերված բոլոր պայմանավորվածություններին ու միջազգային ակտերին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դիրքորոշումը, որն առաջարկում է խնդրի փուլային կարգավորում՝ Մինսկի խմբի և միջազգային կազմակերպությունների ներկայացրած դրույթներին համապատասխան: Սակայն հակամարտության շուտափույթ կարգավորման համար շատ կարևոր քայլ կլիներ հայկական օկուպացիայի տակ գտնվող տարածքների ազատագրումը»,-ասել է քաղաքական վերլուծաբան (Ղազախստան) Ասըլբեկ Բիսենբաևը: Ադրբեջանը վարում է նպատակաուղղված քաղաքականություն, որը հիմնված է միջազգային իրավունքի վրա, ընդգծել է ղազախստանցի փորձագետը:

Create Account



Log In Your Account