Oct 16 2020 16:32
Banovsha Shahaliyeva
Views: 271
Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հրավերով՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփը կայցելի Բաքու: Մուստաֆա Շենթոփի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 18-20-ը կայցելի Ադրբեջան: Թուրքիայի խորհրդարանի նախագահին կընդունի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Իսկ հոկտեմբերի 20-ին՝ Մուստաֆա Շենթոփը ելույթ կունենա Ադրբեջանի խորհրդարանում: Ինչպես հայտնել են Թուրքիայի խորհրդարանում, հանդիպումների շրջանակներում մեկ անգամ ևս կարտահայտվի՝ Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին: Հաղորդագրությունում ընդգծվում է, որ տարածաշրջանում խաղաղության, կայունության, արդարության և միջազգային իրավունքի սկզբունքների գերակայությունը հանդիսանում է Թուրքիայի միակ նպատակը:

Create Account



Log In Your Account