Oct 17 2020 18:35
Gulyaz Shirinova
Views: 272
Հայ-ադրբեջանական հակամարտության սրման սկզբից ի վեր տարբեր երկրներից Ադրբեջանին աջակցության խոսքեր են հնչում: Հասարակական գործիչները, պատմաբանները, փորձագետներն ու քաղաքագետները ընդգծում են, որ հայկական ագրեսիան պետք է դադարեցվի: «Ուկրաինացիները ադրբեջանական ժողովրդի կողքին են», СВС-ին տված հարցազրույցում ընդգծել ուկրաինացի հասարակական գործիչ և լրագրող Մարինա Գոնչարուկը: Նրա խոսքով, այժմ շատ կարևոր է, որպեսզի Ուկրաինան օբյեկտիվ տեղեկատվություն ստանա ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: «Վերջերս կլոր սեղան անցկացվեց, որը նվիրված էր Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին, Ադրբեջանի դեմ Հայաստանի պատերազմին: Ուկրաինացի փորձագետները, քաղաքագետները, պատմաբանները, հասարակական գործիչները իրենց տեսակետները հայտնեցին այդ հարցի շուրջ: Նրանք իրենց աջակցությունը հայտնեցին Ադրբեջանին»,- ասել է հասարակական գործիչ, լրագրող (Ուկրաինա) Մարինա Գոնչարուկը: Ուկրաինան Ադրբեջանի ռազմավարական գործընկերն է, երկու հանրապետություններն էլ անդամակցում են ՎՈՒԱՄ-ին, որի կազմում ընդգրկված են նաև Վրաստանը և Մոլդովան: Ուկրաինայի պետության պաշտոնական դիրքորոշումը ԼՂ հետ կապված միանշանակ է: «Ադրբեջանի հետ հարաբերությունները շատ լուրջ են և ուժեղ, թե՛ տնտեսական և թե՛ աշխարհաքաղաքական առումով: Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, որն իր հերթին նույնպես աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանը»,- ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Երևանում ագրեսիվորեն են արձագանքում Կիևի արդար դիրքորոշմանը: Վիրավորական կարգախոսներ են հնչեցվում դիվանագիտական ծառայության, իշխանությունների և ամբողջ ուկրաինացի ժողովրդի դեմ, իսկ այս երկրի դեսպանին անմիջապես կանչում են Արտաքին գործերի նախարարություն՝ բացատրություններ տալու համար: Չնայած ճնշումներին՝ Ուկրաինան շարունակում է հանդես գալ ի պաշտպանություն՝ միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին: «Մենք, որպես ուկրաինական ժողովրդի ներկայացուցիչներ՝ ակտիվորեն աջակցում ենք Ադրբեջանին: Մենք, ինչպես և բոլորը կողմ ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնմանը: Որովհետև դա շատ կարևոր է ողջ տարածաշրջանի համար»,- նշել է Մարինա Գոնչարուկը: Մարինա Գոնչարուկը նշել է նաև, որ Հայաստանի զինված ուժերի կողմից Ադրբեջանի Գյանջա և Մինգեչևիր քաղաքների բնակավայրերի գնդակոծումը միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է: Հայկական ագրեսիայի արդյունքում զոհվում են խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ: Ուկրաինական հասարակությունը հավատում է, որ ադրբեջանական ժողովուրդը կվերապրի այս դժվար ժամանակահատվածը և հայկական կողմը կստանա իր արժանի պատիժը:

Create Account



Log In Your Account