Oct 17 2020 18:37
Gulyaz Shirinova
Views: 275
Պարտվելով ռազմի դաշտում՝ հայկական բանակը կրակ է բացում խաղաղ բնակիչների վրա: Ադրբեջանական բանակը երբեք կրակ չի բացել խաղաղ բնակիչներ վրա և չի պատրաստվում դա անել», - թուրքական A Heber հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է նախագահ Իլհամ Ալիևը: Երկրի ղեկավարը նշել է, որ Հայաստանը հարյուրավոր արկեր է նետում Ադրբեջանի բնակավայրերի, այդ թվում՝ ռազմաճակատից հեռու գտնվող բնակավայրերի վրա: Նման ստոր գործողությունների հիմնական նպատակը՝ բնակչության բարոյալքումն է: Պետության ղեկավարը՝ Գյանջայի, Թերթերի վրա հրթիռային հարձակումներն անվանել է մարդկության դեմ ուղղված հանցագործություն, ընդգծելով, որ ոչ մի բան չի կարող կոտրել ադրբեջանական ժողովրդի կամքը: «Անկախ նրանից, թե քանի արկ է ընկնում, Ադրբեջանի քաղաքացիները հպարտ ապրում են իրենց հողի վրա և դիմանում են այս բոլոր դժվարություններին: Նրանց միավորում է մեկ նպատակ՝ վերադարձնել Ղարաբաղը, որպեսզի Ադրբեջանի դրոշը բարձրացվի բոլոր օկուպացված տարածքներում և վերականգնվի մեր տարածքային ամբողջականությունը»,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Իլհամ Ալիևը նշել է, որ Հայաստանին անհրաժեշտ է հրադադար՝ ուժ հավաքելու, մոբիլիզացիոն միջոցառումներ ձեռնարկելու և Ադրբեջանի վրա նոր հարձակումներ սկսելու համար: «Ադրբեջանը ոչ մի ռազմական նպատակներ չունի Հայաստանի տարածքում», - մեկ անգամ ևս ընդգծել է պետության ղեկավարը: Խոսելով այն մասին, թե ինչն է իրեն ամենից շատ վշտացնում, նախագահը նշել է՝ քաղաքացիական անձանց և զինծառայողների շրջանում կորուստները: «Մեր երիտասարդ զինվորները ցուցադրելով նվիրվածություն ու քաջություն, հերոսանում են հանուն իրենց հայրենի հողերի: Սա մեծ ողբերգություն է մեր ժողովրդի, նրանց հարազատների համար, մեծ ողբերգություն նրանց ծնողների համար: Դրա համար էլ, յուրաքանչյուր ադրբեջանցու մահը՝ լինի դա քաղաքացիական անձ, թե զինվորական, տարբերություն չկա, ամենամեծ հոգեկան տառապանքն է ինձ համար, նրանք բոլորը մեր հայրենակիցներն են, մեր որդիները, եղբայրները»,- նշել է Իլհամ Ալիևը: Հոկտեմբերի 18-ը՝ Ադրբեջանի անկախության օրն է: Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ադրբեջանական ժողովուրդը այս նշանակալից տարեթվում բարի լուր կլսի նոր տարածքների ազատագրման մասին, նախագահը նշել է, որ նշանակություն չունի, թե երբ դա տեղի կունենա, գլխավորն այն է, որ դա տեղի ունենա:

Create Account



Log In Your Account