Oct 22 2020 14:07
Banovsha Shahaliyeva
Views: 263
Հայ օկուպանտների պաշտպանական համակարգը փլուզվում է: Նման կարծիքին է ռազմական փորձագետ Էլխան Շիխալիևը: Նրա խոսքով, առաջիկա օրերին ադրբեջանական բանակի կողմից ազատագրված տարածքների ցանկը կհամալրվի նոր քաղաքներով ու շրջաններով: Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Զանգիլանի վերադարձը մոտեցրեց հայկական օկուպացիայի վերջը: «Հակառակորդի համար դրանք կարևոր մարտական դիրքեր էին: Անջատողական վարչակարգը Ղարաբաղում այս պաշտպանությունը ստեղծել է շուրջ 30 տարի: Պատկերացրեք, թե որքան ներդրումներ են կատարվել ինժեներական և ամրաշինական աշխատանքներում: Մենք հայտնաբերեցինք բազմաթիվ ստորգետնյա թունելներ, որտեղ կարելի է հեշտությամբ տեղավորել նույնիսկ ռազմական մեքենաներ: Այս ամենը խոսում է այն մասին, որ հայերը մտադիր չէին վերադարձնել այս հողերը: Բացի այդ, այս բարձունքներում հակառակորդը տեղակայել էր իր հրետանային սպառազինությունը, ինչը նրանց թույլ էր տալիս վերահսկել հսկայական տարածք»,-ասել է ռազմական փորձագետ Էլխան Շիխալիևը: Ադրբեջանական բանակը շրջափակել է նաև հայ զավթիչների մատակարարման մի քանի ուղիներ: Հակառակորդի որոշ զինված խմբավորումներ զինամթերք, վառելիք և սնունդ էին ստանում Զանգիլանի տարածքով: «Օժանդակ օգնություն չստացող թշնամու բանակը ստիպված լքում է մարտի դաշտը: Նա կորցրել է կարևոր ռազմավարական բարձունքներ և մնացել է ձեռնունայն: Հայկական կողմը չպետք է սպասի ուժեղացման: Հայաստանի ռազմական ղեկավարությունն այլևս չգիտի, թե ում ներգրավի ռազմական գործողությունների մեջ: Զանգիլանից ճանապարհը տանում է դեպի Լաչինի միջանցք և դա, իր հերթին, Հայաստանից օկուպացված Խանքենդի տանող հիմնական ճանապարհն է: Այս ամենը առանձնահատուկ նշանակություն ունի: Մենք կհասնենք այս տարածքների աստիճանական ազատագրմանը՝ ադրբեջանական բանակի հստակ ու հեռատես մարտավարության շնորհիվ»,-ասել է ռազմական փորձագետ Էլխան Շիխալիևը: Ռազմական փորձագետը հավելել է, որ Հայաստանը գործնականում պարտվել է պատերազմում: Նրա կարծիքով, Երևանը պետք է իր զորքերն անհապաղ դուրս բերի Ադրբեջանի բոլոր օկուպացված տարածքներից:

Create Account



Log In Your Account