Oct 22 2020 17:41
Banovsha Shahaliyeva
Views: 270
Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիկը այցելել է Գյանջայում Հայաստանի զինված ուժերի կողմից հրթիռակոծված շենքի ավերակներ: Դիվանագետին տեղեկացրել են, որ հոկտեմբերի լույս 17-ի գիշեր Հայաստանի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել ռազմաճակատից հեռու գտնվող Գյանջայի կենտրոնական մասին, ինչի հետևանքով զոհվել է 14 բնակիչ, ևս 50-ը՝ վիրավորվել է: Լուրջ վնաս է հասցվել քաղաքացիական օբյեկտներին, տրանսպորտային միջոցներին: Սա Գյանջայի թիրախավորման առաջին դեպքը չէ: Հոկտեմբերի լույս 11-ի գիշեր հայկական բանակը հրթիռային հարված է հասցրել քաղաքի կենտրոնում տեղակայված բազմաբնակարան շենքին: Այն ժամանակ զոհվեց 10 հոգի, վիրավորվեց՝ 40-ը: «Ես եկել եմ Գյանջա՝ քաղաքի բնակիչների հետ հանդիպելու համար և այստեղ ահավոր ավերումների ականատեսը եղա: Ցավակցություն եմ հայտնում Ադրբեջանի ժողովրդին և Գյանջայի ժողովրդին: Ցավակցություն են հայտնում զոհվածների ընտանիքներին և մտերիմներին, վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում: Ես զրուցեցի մարդկանց հետ, լսեցի նրանց սրտաճմլիկ պատմությունները: Սա ճիշտ չէ և անթույլատրելի է: Ոչ ոք չպետք է նման կերպ կորցնի իր հարազատներին, բարեկամներին՝ գիշերը, քնած վիճակում: Իսրայելի և Ադրբեջանի միջև առկա են բարեկամական հարաբերություններ, որոնց արմատները գնում են պատմության խորքը: Մեր բարեկամությունն ուղղված չէ որևէ մեկի դեմ: Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի հետ բարեկամությունը»,-ասել է Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորդ Դիկը:

Create Account



Log In Your Account