Oct 23 2020 12:45
Banovsha Shahaliyeva
Views: 287
Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը մեր քաղաքացիներն են: Նրանց անվտանգությունն ու իրավունքները լիովին կապահովվեն այնպես, ինչպես Ադրբեջանի մյուս քաղաքացիների իրավունքները: Կարող եմ ձեզ ասել, որ ի տարբերություն Հայաստանի, որտեղ ներկայումս չկան ադրբեջանցիներ, այսօր մեր երկրում ապրում են հազարավոր հայկական ծագում ունեցող մարդիկ, իսկ Հայաստանի բնակչության 99 տոկոսը հանդիսանում են էթնիկ հայեր: Այսպիսով, ազգային փոքրամասնության ոչ մի ներկայացուցիչ չի կարող այնտեղ ապրել և գոյատևել: Այս մասին՝ ճապոնական Nikkei թերթին տված հարցազրույցում ասել է նախագահ Իլհամ Ալիևն: Ընդգծելով, որ նրանք վտարել են ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքից ինչ որ ժամանակ այնտեղ ապրած բոլոր ազգերի ներկայացուցիչներին, պետության ղեկավարն ասել է. «Ամենամեծ համայնքը եղել են ադրբեջանցիները: Նախագահ Իլհամ Ալիևն ընդգծել է, որ օկուպացված տարածքների, այդ թվում՝ նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի բնակչության իրական թիվը կազմում է 65,000 մարդ: «Դա փոքր համայնք է: Սակայն պատերազմից առաջ՝ 90-ականների սկզբին, Լեռնային Ղարաբաղում, հիմնականում Շուշայում, ինչպես նաև Խանքենդիում, Խոջալու քաղաքում, որը հայերի կողմից իրականացված ցեղասպանության զոհ դարձավ, և բոլոր խոշոր քաղաքներում ապրել են ավելի քան 40 հազար ադրբեջանցիներ », - հավելել է պետության ղեկավարը: «Հայերը մեր դեմ էթնիկական զտումներ են իրականացրել: Մենք դա երբեք չենք արել: Անգամ ներկա բախումների ընթացքում մենք նրանց չենք պատասխանել նույն ձևով: Մենք բալիստիկ հրթիռներ չենք արձակել ո՛չ Լեռնային Ղարաբաղի, ո՛չ էլ Հայաստանի տարածք: Ես ասացի, որ վրեժ կլուծենք, բայց վրեժ կլուծենք կլուծենք մարտի դաշտում: Այսպիսով, Լեռնային Ղարաբաղի հայերը կարող են լիովին վստահ լինել, որ նրանց անվտանգությունը կապահովվի, որպես Ադրբեջանի քաղաքացիներ: Լեռնային Ղարաբաղում հանցագործ խունտան վերացնելուց հետո, նրանք ավելի լավ են ապրելու: Նրանք կապրեն արժանապատիվ, խաղաղության պայմաններում և մենք կապահովենք նրանց բոլոր սոցիալական և տնտեսական արտոնությունները, այնպես, ինչպես դա անում ենք մեր երկրում ցանկացած անձի համար», - նշել է Ադրբեջանի նախագահը:

Create Account



Log In Your Account