Oct 25 2020 16:04
Gulyaz Shirinova
Views: 279
Ադրբեջանի զինված ստորաբաժանումները գիշերային մարտերի ընթացքում թուլացնելով հայկական բանակի դիմադրությունը, տարբեր ուղղություններով առաջ են շարժվել՝ զբաղեցնելով նոր դիրքեր: Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը: Հոկտեմբերի 24-ին և լույս 25-ի գիշերը մարտական գործողությունները տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են Աղդերեյի, Խոջավենդի, Ֆիզուլիի, Հադրութի, Գուբադլիի և Լաչինի հատվածներում: Հակառակորդը գնդակոծել է ադրբեջանական դիրքերը՝ կիրառելով հրաձգային զենք, տանկեր, ականանետեր և հրետանի: Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները ոչնչացրել են հակառակորդի ինչպես կենդանի ուժի, այնպես էլ ռազմական տեխնիկայի զգալի քանակ: Ոչնչացել է թշնամու 2 տանկ, հետևակի մարտական 2 մեքենա, 4 D-30 հաուբից, 1 2A36 «Գիացինտ Բ» թնդանոթ, 7 միավոր ավտոմոբիլային տեխնիկա: Թշնամու բանակի ստորաբաժանումները Գուբադլիի ուղղությամբ մղվող մարտերում՝ կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կորուստներ կրելով հետ են նահանջել: Հաղորդվում է, որ հայ զինծառայողների զինամթերքը սպառվում է, իսկ հրետանին դուրս է գալիս շարքից: Ինչպես տեղեկացնում է պաշտպանության նախարարությունը, ադրբեջանական բանակի ստորաբաժանումները, շարունակելով մարտական գործողությունները օպերացիայի պլանի համաձայն, որոշ չափով ավելացրել է վերահսկվող տարածքները: Մինչդեռ Պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ, գեներալ-մայոր Հուսեյն Մահմուդովը հերթական ճեպազրույց է անցկացրել՝ Ադրբեջանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների համար: Ճեպազրույցի ընթացքում հյուրերը տեղեկացվել են՝ հակամարտության մեջ Հայաստանի անմիջական ներգրավվածության, Հայաստանի Հանրապետության Գորիսի և Կապանի շրջանների տարածքներից՝ Լաչինի և Գուբադլիի շրջանների հրթիռակոծության և Աղդերեյի ուղղությունից՝ համազարկային կրակի համակարգերից՝ Նավթալանի, Գերանբոյի և Թերթերի շրջանների գնդակոծման, ինչպես նաև մարդասիրական զինադադարի կոպիտ խախտման մասին:

Create Account



Log In Your Account