Oct 25 2020 18:17
Gulyaz Shirinova
Views: 261
Երեխաների, որպես ռազմական ուժ օգտագործումը միջազգային կառույցների փաստաթղթերում սահմանված է, որպես մանկական աշխատանքի վատթարագույն ձևերից մեկը: Սակայն դա չի կանգնեցնում ագրեսոր երկիր Հայաստանին, որը մեկը մյուսի հետևից պարտություն է կրում ռազմի դաշտում: «Տվյալ կոնվենցիայի 38-րդ հոդվածի համաձայն, մասնակից պետությունները պարտավորվում են հարգել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, որոնք զինված հակամարտությունների դեպքում կիրառվում են երեխաների հանդեպ, պարտավոր են ապահովել դրանց պահպանումը»,-ասել է իրավագիտության դոկտոր Նամիկ Ալիևը: Հայաստանն այս փաստաթղթերը ստորագրել է, սակայն ըստ ավանդույթի ագրեսոր երկիրը չի ցանկանում կատարել իր ստանձնած պարտավորությունները: Երևանն, ընդհակառակը, իր հրթիռային կայանքները դիտավորյալ կերպով տեղակայում է խիտ բնակեցված բնակավայրերի՝ դպրոցների, հիվանդանոցների և քաղաքացիական օբյեկտների մոտակայքում: «Այս գործողությունները գրանցվել են ոչ միայն մեր, այլև այնտեղ եղած լրագրողների կողմից: Ընդ որում հայերի կողմից հրավիրված մարդիկ ընդգծել են այդ փաստերի առկայությունը: Դա խոսում է յան մասին, որ հայերը ռազմական տեխնիկան և ռազմական օբյեկտները դիտավորյալ կերպով տեղակայում են նման վայրերում»,-նշել է Նամիկ Ալիևը: Ագրեսոր երկրի նպատակն է Ադրբեջանին հրահրել պատասխան հարվածի, իսկ հետո Բաքվին մեղադրել այսպես կոչված «խաղաղ բնակչության կանխամտածված գնդակոծության» մեջ: Այն դեպքում, երբ ադրբեջանական կողմը հայկական բնակչությանը կոչ է անում հեռու մնալ մարտական գործողությունների գոտուց, Հայաստանն ընդհակառակը՝ նրանց ներգրավում է կրակի մեջ: Փորձագետների կարծիքով, դա կրկին խոսում է այն մասին, որ խաղաղ բնակչության շահերը և անվտանգությունը երբեք չեն անհանգստացրել Հայաստանի իշխանություններին:

Create Account



Log In Your Account