Oct 21 2020 15:45
Banovsha Shahaliyeva
Views: 317
Արդեն 24 օր է, ինչ շարունակվում է Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ հրահրված պատերազմը: Այս օրերին, երբ Ադրբեջանի քաջարի զինվորները ջախջախելով Հայաստանի բանակը մեկը մյուսի հետևից ազատագրում են Հայաստանի զինված ուժերի կողմից օկուպացված Ադրբեջանի քաղաքներն ու գյուղերը՝ Ջեբրայիլը, Խոջավենդը, Հադրութը, Ֆիզուլին, Զանգելանը, Դորդչինարը, Քուրդլերը, Սարաֆշան, Հասանգայդը, Աղջաքենդը, Չինարլըն և մյուսները ու Ադրբեջանի եռագույն դրոշը 30 տարուց հետո նորից սկսեց ծածանվել մեր հարազատ հողերում՝ Հայաստանի իշխանությունները չեն հրաժարվում իրենց սադրիչ ու ահաբեկչական գործողություններից: Նրանց հրամանով գնդակոծվում ու հրթիռակոծվում են Ադրբեջանի այն քաղաքներն ու գյուղերը, որոնք ոչ մի կապ չունեն Ղարաբաղյան պատերազմի հետ: Արդյունքում զոհվում ու վիրավորվում են Ադրբեջանի հարյուրավոր խաղաղ բնակիչներ, ավերվում են հարյուրավոր բնակելի տներ ու շինություններ: Հայաստանի վարչապետը, ով իշխանության եկավ ստով ու խաբեությամբ, ով երկրի ղեկին կանգնելուց հետո էլ ավելի վատացրեց Հայաստանում սոցիալ-տնտեսական վիճակն ու մարդկանց կյանքը, և ով հանդես եկավ այնպիսի հիմար ու անհեթեթ հայտարարությամբ, որ Ղարաբաղը Հայաստանն է ու վերջակետ՝ երկիրը բերեց պատերազմական վիճակի, ինչով իր թեթև ձեռքով հանգիստ զոհաբերեց Հայաստանի ոչ միան ներկան, այլև անհայտ ապագան: Այսօր, երբ Փաշինյանի կործանարար քաղաքականության պատճառով հարյուրավոր հայ զինվորներ թնդանոթի միս են դառնում ադրբեջանական տարածքներում՝ պաշտոնական Երևանը հանրությանը պահում է տեղեկատվական շրջափակման մեջ և ոչ մի տվյալներ չի տրամադրում նրանց ռազմաճակատում սպանված բազմահազար հայ զինվորների սպանության մասին: Ռազմաճակատում պարտություն կրած Փաշինյանի իշխանությունը արդեն կորցրել է առանց այն էլ վաղուց կորցրած գլուխը և սկսել է ողորմություն խնդրել, աղերսել արտասահմանյան երկրներին փրկել իրենց: Սակայն հարց է առաջանում, թե ինչու պետք է արտասահմանյան երկրները՝ Միացյալ նահանգները, Ֆրանսիան, Գերմանիան և մյուսները օգնության գան կամ փրկեն Հայաստանին, երբ բոլորը արդեն հասկացել են այդ ահաբեկիչ երկրի ու նրա ռազմատենչ իշխանությունների իսկական նպատակները: Եվ Հայաստանի հիվանդության մոլուցքով տառապող նախկին ու ներկա իշխանությունները ի վերջո պետք է հասկանան, որ Ադրբեջանը երբեք չի համակերպվի իր տարածքների օկուպացիայի հետ, կգնա մինչև վերջ, կազատագրի իրեն պատկանող բոլոր հողերի և Ադրբեջանի եռագույնը կծածանվի երկարամյա օկուպացիայից ազատագրված հարազատ հողերում՝ Ղարաբաղում: Սա է ճշմարտությունը՝ Ղարաբաղը Ադրբեջանն է:

Create Account



Log In Your Account