Oct 26 2020 18:01
Banovsha Shahaliyeva
Views: 281
«Ադրբեջանը մարտի դաշտում վերականգնում է պատմական արդարությունը: Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի պատմական հողն է: Դարեր շարունակ ադրբեջանական ժողովուրդը ապրել է այս հողերում, այնպես որ մենք շատ լավ գիտենք Ղարաբաղի պատմությունը», - դիմելով ժողովրդին ասել է Իլհամ Ալիևը: Երկրի ղեկավարը նշել է, որ վերջին տարիներին մեծ աշխատանք է տարվել այս տեղեկատվությունը միջազգային հանրությանը հասցնելու ուղղությամբ: «Երբ ես ասում եմ, որ մենք վերականգնում ենք պատմական արդարությունը, ես միանգամայն ճիշտ եմ: Մյունխենի անվտանգության համաժողովում քննարկման ընթացքում ես կարողացա ողջ աշխարհին ապացուցել, որ դա մեր պատմական հողն է: Տեղեկատվություն եմ տվել 19-րդ դարի սկզբին ստորագրված Քուրեքչայի խաղաղության պայմանագրի մասին: Միջազգային հանրությունում այս համաձայնագրի մասին լայն հասկացողություն չկար: Ցավոք, Ադրբեջանում նույնպես բավարար տեղեկատվություն չկար այս համաձայնագրի վերաբերյալ: Քուրեքչայի հաշտության պայմանագիրը ստորագրել են Ղարաբաղի ու Շուշայի կառավարիչ Իբրահիմ Խալիլ խանը, իսկ մյուս կողմից՝ ցարական Ռուսաստանի գեներալը: Այս պայմանագիրը հասանելի է ինտերնետում: Բոլորը կարող են ծանոթանալ դրան»,-ասել է նախագահ Իլհամ Ալիևը: Երկրի ղեկավարը նշել է, որ այս համաձայնագրում ոչ մի բառ չկա հայ ժողովրդի մասին, քանի որ նրանք այն ժամանակ այստեղ չեն եղել: Նրանք այս համաձայնագրից հետո են բնակություն հաստատել Ադրբեջանի տարածքներում, Ղարաբաղի տարածքում: Նպատակը պարզ է. Փոխել կրոնական կազմը, մուսուլմաններին վտարել իրենց նախնիների հողերից և ստեղծել նոր իրողություն: Նախագահը ցավով նշել է, որ նպատակն իրագործվել է: Սակայն Ադրբեջանը կարողացավ դիմակայել պատմական անարդարությանը: Խոսելով հրադադարի ռեժիմի մասին ՝ Իլհամ Ալիևը ընդգծել է, որ Հայաստանի զինված ուժերը անընդհատ խախտում են ձեռք բերված պայմանավորվածությունները, և պատճառը կայանում է նրանում, որ Երևանին աջակցող երկրները շարունակում են անվճար զինել նրան: Եթե նրանք հրադադար են ցանկանում, ապա թող Հայաստանը դուրս բերի իր զորքերը Ադրբեջանի օկուպացված տարածքներից, հակառակ դեպքում մենք կշարունակենք հակառակորդին դուրս հանել մեր հողերից», - ընդգծել է Իլհամ Ալիևը: «Այս հարցը պետք է լուծվի: Կամ ռազմական, կամ խաղաղ ճանապարհով: Ես առաջարկեցի, որ եթե ուզում եք, որ հարցը խաղաղ լուծում ստանա, լավ, մենք կդադարեցնենք հարձակողական գործողությունը, բայց անմիջապես պետք է հայտնենք, որ Հայաստանի զինված ուժերը պետք է լքեն մեր տարածքները: Մեզ պետք է տրամադրվի ժամանակացույց: Քանի օր հետո այս տարածքից, քանի օր հետո մյուսներից: Նրանք մեզ ներկայացրե՞լ են այդ ժամանակացույցը: Ոչ չեն ներկայացրելել»,-ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Երկրի ղեկավարը հիշեցրել է, որ ԱՄՆ-ի կողմից որոշում է ընդունվել՝Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպում անցկացնելու մասին: Հանդիպումը նախատեսված է հոկտեմբերի 29-ին Ժնևում: Բաքուն դեմ չէ բանակցություններին, բայց դրանք պետք է արդյունավետ լինեն: Իլհամ Ալիևը հայտնել է նաև սեպտեմբերի 27-ից առ այսօր գրավված ու ոչնչացված հակառակորդի ռազմական տեխնիկայի մասին: Վերջում պետության ղեկավարը հայտնել է, որ ադրբեջանական բանակը հայկական օկուպացիայից ազատագրել է ևս 18 բնակավայր: 4 գյուղ Զանգիլանի շրջանում, 6 գյուղ Ջաբրայիլում, 8-ը Գուբադլիում, ինչպես նաև Գուբադլի քաղաքը: Այսպիսով, Ադրբեջանի Զինված ուժերը սեպտեմբերի 27-ից մինչ օրս ռազմական գործողությունների ընթացքում ազատագրել են՝ 173 բնակավայրեր, այդ թվում չորս քաղաք՝ Ջաբրաիլը, Ֆիզուլին, Զանգիլանը և Գուբադլին:

Create Account



Log In Your Account