Oct 27 2020 14:22
Banovsha Shahaliyeva
Views: 274
Հայաստանի բռնապետական իշխանության կողմից Ադրբեջանի դեմ սանձազերծած պատերազմի 30-րդ օրն է: Դեռ պատերազմի սկզբներին Փաշինյանը երկրի քաղաքացիներին էր դիմում, որպեսզի նրանք մեկնեն ռազմաճակատ՝ կռվելու Ադրբեջանի բանակի դեմ, մոռանալով, որ հիմա արդեն 1990-ական թվականների սկսզբները չեն, երբ Հայաստանի զինված ստորաբաժանումները Խանքենդիում տեղակայված 366-րդ մոտոհրաձգային գնդի օգնությամբ օկուպացրեցին ադրբեջանի 20 տոկոս հողերը, և որ այսօր նրանք պատերազմ են տանում ժամանակակից ու հզոր ադրբեջանական բանակի դեմ: Հետո տեսնելով, որ պարտություն է կրում՝ սկսեց դիմել մարզպետերին, որպեսզի նրանք համայնքային կամավորական ջոկատներ ստեղծեն ու մեկնեն ռազմաճակատ: Երկրի վարչապետը, ով երբեք չի ծառայել բանակում և ձեռքին զենք չի բռնել՝ առանց խղճի խայթի ծերերին, կանանց ու երեխաներին էլ է ուղարկում ռազմաճակատ, լավ հասկանալով, որ զոհվելու են: Այն ժամանակ, երբ Հայաստանի վարչապետը շարունակում է իր ահաբեկչական քաղաքականությունը, նրա տիկինը՝ Աննան, ով օրերս աղերսական նամակ էր գրել աշխարհի տարբեր երկրների առաջին տիկիններին, ողորմելով փրկեն իրենց՝ այժմ էլ որոշել է փրկել պատերազմում պարտված ամուսնու դեմքը և 13 հոգանոց կանանց ջոկատով մեկնում է Ղարաբաղ զինվորական պարապմունքներ անցկացնելու և մասնակցելու մարտերին: Դա նրա վառ ապացույցն է, որ Փաշինյանի տիկինը ոչնչով չի տարբերվում իր մարդասպան ամուսնուց: Մի կողմից վարչապետն է երկրի քաղաքացիներին ուղարկում անխուսափելի մահվան, մյուս կողմից ինքը՝ Աննան: Հազարավոր մարդկանց սպանության այս մեղավորները այսօր էլ չեն հանգստանում և որոշել են ցեղասպանության ենթարկել հայ ժողովրդին: Այսօր ադրբեջանական հզոր բանակի դեմ կռվում են Հայաստանի տարբեր մարզերից ստեղծված այն խղճուկ, վատ զինված ջոկատները, որոնց բանակի հրամանատարները օրեր շարունակ թողել են անձրևի տակ, մատնել են սովի ու քաղցի, ինչի պատճառով չեն ցանկանում կռվել ու լքում են իրենց դիրքերը: «Նայեք ժողովուրդ ջան էսի արդեն երկրորդ օրնա, Արմավիրի ու մյուս բաժիններից են, անձրևի տակ, երրորդ օրնա սոված ծառավ, ոչ հաց ունենք ուտելու, ոչ մարդ կա ըստեղ, ոչ զինվոր կա, բերել գցել են ըստեղ գնացել են: Նայեք վիճակներս էս ինչա, էսի 3-րդ օրնա, որ էս վիճակնա արդեն սաղի մոտ»,-ասել է հայ զինվորը: «Մենք էկել ենք ըստեղ 10 օր մնացել ենք անտեր: Ով է ասում փոխեն, ես եմ ասում, սխալ էս ասում, զենքը չի կրակում»: Նշենք, որ չնայած մոտ 30 տարի Ադրբեջանը հսկայական ջանքեր է գործադրում Հայաստանի զինված ուժերի կողմից օկուպացված հարազատ հողերը վերադարձնել խաղաղ ճանապարհով՝ այդ երկրի հանցագործ իշխանությունները այսօր էլ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի նորմերը՝ չեն կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, որոնք պահանջում են օկուպացված տարածքներից Հայաստանի զինված ուժերի անհապաղ և անվերապահորեն դուրսբերումը: Փաշինյանի հրամանով գնդակոծվում ու հրթիռակոծվում են ադրբեջանական այն քաղաքներն ու գյուղերը, որոնք ոչ մի կապ չունեն ղարաբաղյան հակամարտության գոտու հետ: Եվ Ադրբեջանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը իրականացնում է մարտի դաշտում՝ մեկը մյուսի հետևից ազատագրում է իր օկուպացված տարածքները:

Create Account



Log In Your Account