Oct 27 2020 16:37
Banovsha Shahaliyeva
Views: 272
Հայաստանի ղեկավարությունը քաջատեղյակ է, որ իրենց բանակն ի վիճակի չէ դիմակայել Ադրբեջանի ռազմական հզորությանը: Այս մասին СВС հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է՝ թուրք քաղաքագետ Թողրուլ Օղուզխանը: Նա նշում է, որ Երևանը գիտակցում է իր պարտությունը և խուճապահար դիմում է տարբեր երկրների օգնությանը: «Փաշինյանը Սորոսի հիմնադրամի դրածո է, դրանով Հայաստանի իշխանությունները հաստատում են երկակի չափանիշների քաղաքականությունը, ինչը զգալիորեն խաթարում է նրանց հարաբերությունները դաշնակիցների հետ: Ադրբեջանը միայնակ ազատագրում է իր օկուպացված հողերը, արտաքին աջակցության կարիք չկա: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Լիբանանից և Սիրիայից մեծ թվով վարձկաններ նրա կողմում կռվում են Ադրբեջանի դեմ»,-ասել է քաղաքագետ (Թուրքիա) Թողրուլ Օղուզխանը: Ֆրանսիական մի շարք ԶԼՄ-ներում կեղծ տեսանյութեր են արտահոսել արաբ զինվորների հետ կապված, որոնք իբր կռվում են Ադրբեջանի կողմից: Ինչպես պարզվել է, դրանք զգեստափոխված հայ զինվորներ են, նշել է Թողրուլ Օղուզխանը՝ հավելելով, որ հենց Երևանն է միշտ եղել ահաբեկչության կողմնակից: Հայաստանի ղեկավարությունը բազմիցս հաստատել է դա՝ Ադրբեջանի քաղաքացիական բնակչության դեմ իր մշտական սադրանքներով, ընդգծել է քաղաքագետը:

Create Account



Log In Your Account