Oct 28 2020 16:24
Banovsha Shahaliyeva
Views: 283
90-ականների սկիզբը: Այս կադրերում երեխաները հայերեն երգ են երգում պատերազմի մասին: Ոմանք զենք են բռնել ձեռքին: Այսօր նրանց հասակակիցները՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինինի կողմից ընդհանուր զորահավաքի մասին հայտարարությունից հետո, ուղարկվում են ռազմաճակատ՝ զոհվելու օտար հողում, օտար հողի համար: Քաղաքագետ Իլգար Վելիզադեն համարում է, որ այն, ինչ անում է այսօր Հայաստանի կառավարությունը, ոչ այլ ինչ է, քան ցանկություն՝ կիսել սեփական անպատասխանատու քաղաքականությունը ամբողջ ժողովրդի հետ: «Նրանք ուզում են իրավիճակն այնպես ներկայացնել, որ այսօր Ադրբեջանի հետ կռվում են ոչ թե Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, ոչ թե այդ երկրի ռազմական ղեկավարները, այլ ամբողջ ժողովուրդը: Նրանք ուզում են պատասխանատվության բեռը իրենց հիվանդ գլխից տեղափոխել ժողովրդի վրա, հայ հասարակության վրա: Հիմնական զոհն է դառնում հայ ժողովուրդը՝ առաջնորդվելով իր խելապակաս քաղաքական ղեկավարության կողմից»,-ասել է քաղաքագետ Իլգար Վելիզադեն: Բոլորին անխտիր ուղարկում են կռվելու: Համացանցում տեսանյութեր են հրապարակվում, որտեղ բռնազավթող երկրի վարչապետը դիմում է ռազմաճակատ մեկնող տարեց մարդկանց: Աչքի է զարնվում համապատասխան համազգեստի բացակայությունը, կարգապահության լիակատար բացակայությունը: Ահա մեկ այլ տեսանյութ` ռամաճակատից: Հստակ երևում է, որ զինվորական համազգեստով անչափահաս երեխա է: «Երեխաների և անչափահասների պատերազմ ուղարկելը մարդկության դեմ հանցագործություն է: Ցավոք, սրա հետ կապված, հայ հասարակության և միջազգային հանրության կողմից որևէ արձագանք չի նկատվում»,-ասել է քաղաքագետ Իլգար Վելիզադեն: Մինչ Ադրբեջանը մտածում է վաղվա օրվա մասին, երբ հարևան պետությունները ապրելու են խաղաղության պայմաններում, Հայաստանն ամեն ինչ անում է, որ չգա այդ օրը, ասել է քաղաքագետը: Երեխաները մեծանում են՝ ատելություն սերմանելով հարևան Ադրբեջանի հանդեպ: Ատելություն, որն արդյունքում, կշրջվի Հայաստանի ապագայի դեմ: «Ադրբեջանական բանակը չի կռվում երեխաներրի, խաղաղ բնակչության դեմ: Այս մասին մենք բազմիցս խոսել ենք: Սակայն Հայաստանի ղեկավարությունը այդ մարդկանց նետում է կռվի՝ նրանց օգտագործում եմ, որպես թնդանոթի միս: Սա բացարձակ անմարդկային պրակտիկա է, հակամարդկային պրակտիկա»,-նշել է քաղաքագետ Իլգար Վելիզադեն: Նման քաղաքականությունը, ցավոք, բարձրացվել է պետական աստիճանի: Դրա մասին է վկայում նաև այն փաստը, որ հայկական կողմը, հետևելով հումանիտար հրադադարի հայտարարված երեք ռեժիմներին, չի վերցնում իր զոհված զինվորների մարմինները՝ կորուստների իրական թվերը թաքցնելով սեփական ժողովրդից: Եզրակացությունն ակնհայտ է. «Հումանիզմ» հասկացությունը ծանոթ չէ Հայաստանի ղեկավարությանը:

Create Account



Log In Your Account