Oct 28 2020 17:22
Banovsha Shahaliyeva
Views: 289
Ռուսաստանի հայամետ զանգվածային լրատվամիջոցները կրկին մերկացվել են ստի ու զրպարտությունների հարցում: Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ԱՊՀ հարցերի կոմիտեի առաջին փոխնախագահ Վիկտոր Վոդոլացկին կտրականապես հերքում է՝ «Ադրբեջանի զինված ուժերի շարքերում օտարերկրյա վարձկանների ներկայության մասին» իրեն վերագրված բառերը: Պատգամավորը ընդգծել է, որ նրան ու մյուս ռուս խորհրդարանականներին միտումնավոր փորձում են՝ հիբրիդային պատերազմի մեջ ներքաշել: «Իմ օրինակով մենք հանդիսանում ենք՝ հիբրիդային և կեղտոտ պատերազմի ականատեսը, որը մղվում է ԱՊՀ տարածքում և աշխարհում: Ինձ համար ցնցում էր, որ «Infoteka 24 կայքը, որին ես հարցազրույց չեմ տվել, ոչ միայն խեղաթյուրել է, այլև տեղեկություն է տվել իմ անունից, որը չի համապատասխանում իրականությանը: Սա սրբապղծություն է, լրատվամիջոցները չպետք է դա անեն: Բնականաբար, մենք հիմա փնտրում ենք, թե ով է այս լրատվամիջոցների սեփականատերը, որպեսզի նրանք առաջին հերթին հերքեն, որ ինձնից հարցազրույց չեն վերցրել դրա մասին»,-ասել է ԱՊՀ հարցերի կոմիտեի առաջին փոխնախագահ Վիկտոր Վոդոլացկին: Ռուսաստանցի պատգամավորը հստակ հասկացնել է տվել. «Ոչ մի հայամետ զանգվածային լրատվամիջոց չի կարող փոխել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների մթնոլորտը: «Դրա համար հարկավոր է շատ խիստ պատժել, և մենք ունենք որոշակի ծառայություն: Ես արդեն դիմում եմ գրել այնտեղ, որպեսզի արգելափակել այդ ալիքը»,-ասել է ԱՊՀ հարցերի կոմիտեի առաջին փոխնախագահ Վիկտոր Վոդոլացկին: Ընդգծելով ռուս և ադրբեջանցի ժողովուրդների միջև բարեկամական կապերը՝ ռուսաստանցի խորհրդարանականը հիշել է նաև ադրբեջանցիների սխրանքները՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: «Խորհրդային Միության հերոս»-ի կոչման են արժանացել Ադրբեջանի հարյուրավոր զավակներ: «Ինչպե՞ս կարելի է անկոռեկտ խոսքեր ասել ադրբեջանական ժողովրդի հասցեին, որի նախնիները պաշտպանել են մեր ընդհանուր հայրենիքը», - նշել է Վիկտոր Վոդոլացկին: Պատգամավորը պատրաստվում է նաև գործընկերների հետ այցելել Բաքու` կորոնավիրուսային համավարակի ավարտից հետո:

Create Account



Log In Your Account