Oct 30 2020 12:28
Banovsha Shahaliyeva
Views: 277
Ֆրանսիայում գործող COJEP միջազգային կազմակերպությունը զեկույց է պատրաստել հայերի կողմից Ադրբեջանի խաղաղ բնակիչների սպանությունների վերաբերյալ: Զեկույցում տեղեկացվում է հայ-ադրբեջանական հակամարտության մասին: Ընդգծվում է, որ սա տարածաշրջանի ամենատևական հակամարտությունն է, որը շարունակվում է շուրջ 30 տարի: Այս հակամարտության արդյունքում Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի մարզը և նրան հարակից 7 շրջաններ՝ Լաչինը, Քելբաջարը, Աղդամը, Ֆիզուլին, Ջաբրայիլը, Գուբադլին և Զանգիլանն օկուպացվել են Հայաստանի կողմից: Հակամարտությունը բացասական ազդեցություն է ունեցել Լեռնային Ղարաբաղի մարզում և նրան հարակից 7 շրջաններում ապրող՝ ավելի քան մեկ միլիոն ադրբեջանցիների կյանքի վրա, հումանիտար, սոցիալական և տնտեսական խնդիրներ ստեղծելով նրանց համար: Զեկույցում նշվում է նաև, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 4 բանաձև է ընդունել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման վերաբերյալ` միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա: Այս բանաձևերն աջակցում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և պահանջում են Հայաստանի զինված ուժերի անհապաղ դուրսբերումը Ադրբեջանի օկուպացված տարածքներից: Զեկույցի համաձայն, այս տարվա սեպտեմբերի 27-ին Հայաստանի զինված ուժերը լայնամասշտաբ սադրանք են սանձազերծել շփման գծի ողջ երկայնքով: Հայաստանի զինված ուժերն ինտենսիվ կերպով գնդակոծում են ճակատային գծից հեռու տեղակայված բնակավայրերը, պատմամշակութային շենքերը, ռազմավարական նշանակության օբյեկտները և խիտ բնակեցված շրջանները՝ կիրառելով ծանր հրետանի, հրթիռային համակարգեր և արգելված զենքեր: 1974 թվականի դեկտեմբերի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի կողմից ընդունված՝ արտակարգ իրավիճակներում և զինված հակամարտությունների ժամանակ՝ կանանց և երեխաների պաշտպանության մասին հռչակագրում ասվում է, որ քաղաքացիական անձանց, մասնավորապես կանանց և երեխաների դեմ հարձակումներն արգելվում են: Բոլոր երկրները պետք է պահպանեն 1925 թվականի Ժնևի արձանագրությունը և 1949 թվականի Ժնևյան կոնվենցիաները: Զեկույցում տեղ են գտել սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 28-ը՝ Հայաստանի զինված ուժերի կողմից Ադրբեջանի քաղաքացիական բնակչության, քաղաքների և շրջանների հրթիռակոծության վերաբերյալ փաստեր, թվեր և լուսանկարներ:

Create Account



Log In Your Account