Oct 30 2020 15:20
Banovsha Shahaliyeva
Views: 275
Հայաստանի բռնապետական իշխանության կողմից Ադրբեջանի դեմ սանձազերծած պատերազմի 34-րդ օրն է: Ամեն օր Հայաստանի զինված ուժերը հրետակոծում ու հրթիռակոծում են ադրբեջանական խաղաղ բնակավայրերը, որի հետևանքով զոհվում ու վիրավորվում են Ադրբեջանի այն քաղաքների բնակիչները, որոնք ոչ մի կապ չունեն ղարաբաղյան պատերազմի հետ: Այսօր Հայաստանի վարչապետը իր աթոռից երկար կառչելու համար պատրաստ է ամեն մի հանցագործության ու վայրագության, նույնիսկ երկրի և ներկայի և ապագայի զոհաբերման: Փաշինյանը հրամայում է ռազմաճակատ ուղարկել երկրի գրեթե բոլոր քաղաքացիներին՝ կանանց, ծերերին, նույնիսկ երեխաներին՝ կռվելու Ադրբեջանի հզոր բանակի դեմ և զոհվելու ոչ թե հայրենիքի նկատմամբ սիրո, այլ հայ ժողովրդին ցեղասպանության ենթարկելու համար: Հայաստանում լավ գիտակցելով, որ Փաշինյանը երկիրը տանում է կործանման՝ անդադար պահանջում են նրա հրաժարականը: Իհարկե կան նաև այնպիսի ուժերը, որոնց վաղեմի երազանքն է ինչ գնով էլ լինի տապալել Փաշինյանի կառավարությունը և գալ իշխանության: Եվ այդ մարդիկ իհարկե Հայաստանի նախկին ղեկավարներն են, ղարաբաղյան հանցավոր կլանի ներկայացուցիչներ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Սեյրան Օհանյանը, ովքեր վերջերս պարբերաբար մեկնել են Ղարաբաղ: Ըստ Հայաստանի գլխավոր դատախազության՝ օրերս ապօրինի զենք-զինամթերք էր Ղարաբաղից տեղափոխվել Հայաստան: Եվ դա իհարկե տեղի էր ունեցել վերը նշված մարդկանց Ղարաբաղ մեկնելուց հետո: Հայաստանի իրավապաշտպանները հայտարարել են, որ Ղարաբաղից Հայաստան զենքի անօրինական փոխադրման դեպքերը ակտիվացել են հատկապես պատերազմական ժամանակաշրջանում։ Իրավապաշտպան Նինա Կարապետյանցն էլ Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում նշել է. «Դժվար թե ռազմաճակատից զենքը դեպի Հայաստան բերվի բարի նպատակներով կամ ինչ-որ դրական էմոցիաներով կամ նպատակներով տոգորված: Դա բացառված տարբերակ է: Ամենայն հավանականությամբ զենքը պիտի կրակեր և պիտի կրակեր դրա համար չնախատեսված վայրում և տարածքում, և դրա փորձը մենք ունեցել ենք սկսած Մարտի 1-ի անորոշ զենքերից, վերջացրած Հոկտեմբերի 27-ի անհասկանալի զենքերից և այն դժբախտությունից, որը մենք ունեցանք»,- եզրափակել է Կարապետյանցը: Եվ վերջապես հարկ է նշել, որ Ղարաբաղից Հայաստան զենք-զինամթերքի փոխադրումը նրա վառ ապացույցն է, որ ղարաբաղյան հանցավոր կլանը կրկին որոշել է զավթել իշխանությունը և դրանով իբր փրկել արդեն վաղուց կործանված երկիրը: Իհարկե այդպիսով նրանք իրենց վրեժը կլուծեն այն մարդուց, ում թեթև ձեռքով նրանք հեռացվել էին իշխանությունից, իսկ ոմանք էլ բանտ էին նետվել՝ այդ թվում Հայաստանի 2-րդ նախագահը:

Create Account



Log In Your Account