Oct 31 2020 16:52
Gulyaz Shirinova
Views: 287
Այսօր առավոտյան ժամը 6:00-ից սկսած, Հայաստանի զինված ուժերը հրետակոծել են Թերթերի, Աղդամի և Աղջաբեդիի շրջանների տարածքները: Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ իրավիճակը ռազմաճակատում շարունակում է մնալ լարված: Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները՝ նախօրեին և հոկտեմբերի լույս 31-ի գիշերը տարբեր զինատեսակներից, այդ թվում հրետանուց և հրթիռներից՝ ռազմաճակատի տարբեր ուղղություններով գնդակոծել են ադրբեջանական բանակի ստորաբաժանումների դիրքերը և բնակավայրերը: Այս մասին հայտնել են Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունում: Մարտական գործողությունները շարունակվում էին հիմնականում ռազմաճակատի Աղդերեի, Խոջավենդի և Գուբադլիի ուղղություններով: Հայաստանի զինված ուժերի դեմ ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում ոչնչացվել և շարքից դուրս բերվել՝ հակառակորդի զգալի քանակությամբ կենդանի ուժ, 2 Տ-72 տանկ, 3 ՀՄՄ, 2 «ՍՄԵՐՉ» ՀԿՌՀ և 2 «ԳՐԱԴ» ԲՄ-21, 12 տարբեր տիպի թնդանոթ: 1 «ՕՍԱ» ԶՀՀ, 1 ռադիոէլեկտրոնային պայքարի կայան, 2 ավտոմեքենա: Ներկայումս ադրբեջանական զորքերը վերահսկում են օպերատիվ իրավիճակը:

Create Account



Log In Your Account