Oct 31 2020 16:55
Gulyaz Shirinova
Views: 271
Ժնևում կայացել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Ջեյհուն Բայրամովը ներկայացրել է Ադրբեջանի դիրքորոշումը հակամարտության կարգավորման վերաբերյալ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ինչպես նաև ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից ընդունված բանաձևերի հիման վրա: Ադրբեջանը և Հայաստանը փոխանակվում են՝ ղարաբաղյան հակամարտության գոտում զոհված ռազմագերիների մարմինների ցուցակներով: Այս մասին ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ: Մեկ շաբաթվա ընթացքում կողմերը ԿՄԽԿ-ին կհանձնեն ներկայումս անազատության մեջ պահվող ռազմագերիների ցուցակը: ԿԽՄԿ-ն և ԵԱՀԿ-ն պահանջում են անվտանգության անհրաժեշտ երաշխիքներ տրամադրել` փոխանակումը հնարավոր դարձնելու համար: Երկու երկրների արտգործնախարարների Ժնևում կայացած հանդիպմանը ընդգծվել է նաև խաղաղ բնակիչների և ոչ ռազմական օբյեկտների գնդակոծման անթույլատրելիությունը: Ի դեպ, հենց Երևանն է անընդհատ թիրախավորում խաղաղ բնակիչներին: Հայաստանի զինված ուժերի կողմից Ադրբեջանի քաղաքների հրթիռահրետակոծման արդյունքում, զոհվել են տասնյակ մարդիկ, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են: Շվեյցարիայում կողմերը նաև մտքերի բաց և առարկայական փոխանակում են կատարել բանակցային դիրքորոշումների շուրջ: Համանախագահները հայտարարել են, որ շարունակելու են ինտենսիվ աշխատանք՝ հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ գտնելու ուղղությամբ: Հնչել են նաև հումանիտար պարտավորությունների լիովին կատարման մասին կոչեր: Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանը միակողմանիորեն Հայաստանին է փոխանցել 30 զոհված զինծառայողի մարմինը:

Create Account



Log In Your Account