Nov 01 2020 10:05
Banovsha Shahaliyeva
Views: 277
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հորդորում է Հայաստանին և Ադրբեջանին սերտորեն համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ: Նա իր մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում զարգացումների առնչությամբ և կողմերին կոչ արել կատարել իրենց ստանձնած հումանիտար պարտավորությունները: Մինչդեռ, ավելի վաղ Ադրբեջանը միակողմանի կարգով Հայաստանին փոխանցեց 30 զոհված հայ զինծառայողների դիակներ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Երևանին և Բաքվին կոչ է արել նաև պաշտպանել խաղաղ բնակիչներին և քաղաքացիական ենթակառուցվածքները։ Նշենք, որ պաշտոնական Բաքուն բազմիցս անգամ հայտարարել է, որ ադրբեջանական բանակը չի թիրախավորում խաղաղ բնակիչներին և քաղաքացիական օբյեկտները: Իսկ ահա Երևանը ամեն օր հրթիռակոծում և հրետակոծում է նույնիսկ ճակատային գծից հեռու գտնվող ադրբեջանական քաղաքները:

Create Account



Log In Your Account