Nov 02 2020 15:14
Banovsha Shahaliyeva
Views: 310
Երկար տարիներ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանից անջատելու և Հայաստանին միացնելու հիվանդագին մոլուցքով տառապող հայ ազգայնամոլները 1988 թվականի վերջերին պատերազմ սկսեցին Ադրբեջանի դեմ: Բոլորին է հայտնի, որ այն տարիներին Հայաստանը ոչ բանակ ուներ, ոչ էլ զենք, բայց ուներ հովանավորներ, որոնց օգնությամբ, այդ թվում Խանքենդիում տեղակայված 366-րդ մոտոհրաձգային գնդի օգնությամբ նրանց հաջողվեց օկուպացնել Ադրբեջանի 20 տոկոս հողերը: Սակայն դրանով Հայաստանի հանցագործ իշխանությունները չբավարարվեցին, քանզի նրանց նպատակն էր էլ ավելի մեծ տարածքներ զավթել՝ և ինչպես ասում էր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ «Նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»՝ սեպտեմբերի 27-ին այդ երկրի բռնապետական իշխանությունը լայնածավալ պատերազմ սկսեց Ադրբեջանի դեմ: Մղձավանջող տառապող այդ մարդկանց թվում էր, թե իրենց հովանավորների օգնությամբ, ինչպես դա տեղի էր ունեցել 1990-ական թվականների սկզբին՝ կրկին կհասնեն իրենց նպատակին: Սակայն նրանց բոլոր երազանքները հոդս ցնդեցին, քանզի այսօր 90-ական թվականները չեն և Ադրբեջանը ունի հզոր ու ժամանակակից բանակ, որի քաջարի զինվորները գրեթե ամեն օր ազատագրում են հարազատ հողերը հայ զավթիչներից: Լավ ընկալելով, որ Հայաստանը պարտվում է՝ վարչապետը գրեթե ամեն օր աղաչում է Ռուսաստանի նախագահին դադարեցնել պատերազմը և փրկել իրենց: Երևում է ֆաշիստական գաղափարախոսությանը ծառայող Փաշինյանը տառապում է ցրված սկլերոզով, քանզի մոռացել է, որ հենց իր հրամանով է սկսվել այս պատերազմը: Եվ իհարկե այս անգամ էլ Երևանը մնաց առանց աջակցության: «Ռազմական գործողությունները Հայաստանի տարածքում չեն ընթանում»,- արդեն քանիերորդ անգամ հայտարարում է ռուսական կողմը: Ի դեպ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Փաշինյանի խնդրանքին արձագանքել է ոչ թե անձամբ, այլ Արտաքին գործերի նախարարության միջոցով: Փաշինյանի աննախանձելի դիրքն ու վարվելակերպը ծաղրուծանակի է ենթարկել նաև Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: iLur.am կայքում նա հոդված է հրապարակել, որտեղ գրված է. «Նիկոլը խնդրագիր է ուղարկել Վլադիմիր Պուտինին։ Պուտինը դրան պատասխանել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության խողովակով։ Չե՞ք հասկանում, թե նա ինչ է ասել։ Պուտինն ամենայն անկեղծությամբ ասել է՝ վերջապես հասկացե՛ք, ես Ղարաբաղի հարցը, ձեր փոխարեն, լուծողը չեմ: Եթե սա էլ չեք հասկանում, ապա վա՜յ մեզ»։ Նշենք, որ երկուսուկես տարի առաջ վարչապետի աթոռը զավթած Հայաստանի բռնապետը, ով խոսք էր տվել երկիրը դուրս բերել ծանր ու աղետալի վիճակից, ընդհակառակը՝ տապալել է երկրի բոլոր ոլորտները՝ և արդյունաբերությունը, և գյուղատնտեսությունը, և տնտեսությունը, մարդկանց հասցրել է մահվան եզրին, երկիրն էլ կործանման: Այսօր ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում շատերն են պահանջում Փաշինյանի հրաժարականը, անդադար հայտարարելով, որ վարչապետը Հայաստանը բերել ու հասցրել է անելանելի, բացարձակ ճգնաժամային իրավիճակի, անդունդի եզրին։ Նման միտք է հայտնել նաև ռուսաստանցի գործարար, «Մոնարխ» ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն Սերգեյ Համբարձումյանը, ով վարչապետից պահանջում է հնարավորինս արագ հեռանալ իշխանությունից: Եվ եթե Փաշինյանի մոտ մնացել են մարդկային ինչ որ զգացումներ, խիղճ ու խայթ հարազատ ժողովրդի նկատմամբ՝ ապա նա առաջին հերթին պետք է ոչ թե հրամայի շարունակել պատերազմը, որի հետևանքով վիրավորվում ու զոհվում են հազարավոր հայ զինվորներ, այլ կանգնեցնի այն, դուրս բերի Հայաստանի զինված ուժերը Ադրբեջանի օկուպացրած տարածքներից: Նա պետք է ձգտի մինչև վերջ չայրի այն կամուջները, որոնք կապում են երկու հարևան երկրներին՝ Ադրբեջանին և Հայաստանին, քանզի մենք դատապարտված ենք ապրել կողք կողքի ճակատագրի բերումով:

Create Account



Log In Your Account