Nov 04 2020 13:53
Banovsha Shahaliyeva
Views: 260
Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրկին գնդակոծել են հայ-ադրբեջանական պետական սահմանում տեղակայված ադրբեջանական բանակի դիրքերը՝ կիրառելով ականանետեր և այլ զինատեսակներ: Նոյեմբերի 4-ին ժամը 01:08-ից մինչև 08:10-ը՝ Հայաստանի Բերդի շրջանի ուղղությունից ինտենսիվ գնդակոծության են ենթարկվել՝ Ադրբեջանի Թուվուզի և Աղստաֆայի շրջաններում տեղակայված ադրբեջանական դիրքերը: Նոյեմբերի 4-ին ժամը 08:05-ից՝ Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները պարբերաբար հրետակոծում են Թերթերի շրջանի Հուսանլի, Գազյան, ինչպես նաև Հաջըլար, Գարախանլը և Աղջեբեդիի շրջանի Բոյաթ գյուղերը: Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները պատասխան միջոցներ են ձեռնարկում: Նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը ճակատային գծում իրավիճակը մնացել է լարված: Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կիրառելով հրետանի և ականանետներ՝ գնդակոծել են տարբեր ուղղություններում տեղակայված ադրբեջանական բանակի դիրքերը և բնակավայրերը: Ռազմական գործողությունները տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են՝ ռազմաճակատի Թերթերի, Աղդամի, Խոջավենդի, Զանգիլանի և Գուբադլիի ուղղություններով: Ռազմաճակատի որոշ հատվածներում հակառակորդը մեծ կորուստներ տալով նահանջել է: Օրվա ընթացքում ոչնչացվել և շարքից հանվել է՝ հակառակորդի մեծ թվով կենդանի ուժ և ռազմական տեխնիկա: Ներկայումս մեր զորքերը վերահսկում են օպերատիվ իրավիճակը:

Create Account



Log In Your Account