Nov 06 2020 10:35
Banovsha Shahaliyeva
Views: 294
Ռազմաճակատում իրավիճակը շարունակում է մնալ լարված: Այսօր առավոտյան ժամը 8-ից՝ Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները գնդակոծում են Թերթեր քաղաքը, շրջանի Գազյան և Գուսանլը գյուղերը: Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները պատասխան միջոցներ են ձեռնարկում հակառակորդի կրակակետերը ճնշելու համար: Գիշերվա ընթացքում հակառակորդը հրետակոծել է նաև Գերանբոյի շրջանի Թափգարագոյյունլու գյուղը:Բացի այդ, Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրկին ականանետերից ու տարբեր տրամաչափի զենքերից գնդակոծել են հայ-ադրբեջանական պետական սահմանին տեղակայված ադրբեջանական բանակի ստորաբաժանումների դիրքերը: Նոյեմբերի 5-ին և լույս 6-ի գիշերը Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները՝ թնդանոթներից և ականանետերից կրակ են բացել՝ ռազմաճակատի տարբեր ուղղություններում տեղակայված ադրբեջանական բանակի ստորաբաժանումների դիրքերը և բնակավայրերը: Տարբեր ինտենսիվությամբ մարտական գործողությունները շարունակվել են հիմնականում ռազմաճակատի Աղդերեի, Աղդամի, Խոջավենդի և Գուբադլիի ուղղություններով: Ռազմաճակատի տարբեր հատվածներում կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կորուստներ կրող հակառակորդը, ստիպված է եղել նահանջել:Ներկա ժամանակ մարտական գործողությունները շարունակվում են: Ադրբեջանական զորքերը վերահսկում են օպերատիվ իրավիճակը:

Create Account



Log In Your Account