Nov 06 2020 13:09
Banovsha Shahaliyeva
Views: 292
Հայաստանի զինված ուժերը պարտություն են կրում ռազմի դաշտում: Այդ պատճառով Հայաստանի քաղաքական շրջանակներում դժգոհություն են հայտնում Ռուսաստանից: Ռազմավարական դաշնակիցը, ինչպես նրանք են նշում, համապատասխան քայլեր չի ձեռնարկում հայ-ադրբեջանական հակամարտության հարցում: Քաղաքագետ Արա Պապյանի կարծիքով, Մոսկվան պարտավոր է օգնել հայերին՝ անկախ խնդրի ենթատեքստից: «Էսօր հայտնվել ենք մի վիճակի մեջ, միայն Մոսկվան է իբր մեր երաշխավորը, նա էլ ասում է ինչպես հաճախ էր ասում, չի անում այսինքն: Տարբեր պատճառաբանություններով չի անում, և այստեղ պետք է հստակ հասկանալ, որ Ռուսաստանի համար Թուրքիան և Ադրբեջանը եղել են և մնում են շատ ավելի կարևոր, քան Հայաստանը և սա վաղուց էր պարզ: Եվ մենք էս քաղաքական սխալի պատճառով ռազմական խնդիրներ ենք ստեղծել մեզ համար: «Եթե Հայաստանի տարածքը հրթիռակոծության ու գնդակոծության ենթարկվի՝ ևս Ռուսաստանը քայլեր չի ձեռնարկելու: Եվ դա մենք տեսնում ենք»,-ասել է քաղաքագետ (Հայաստան) Արա Պապյանը: Արա Պապյանն ընդգծում է. Ռուսաստանը պարտավոր է ներգրավվել հակամարտության մեջ և ողջ ռազմական ներուժով պաշտպանել Հայաստանի շահերը: Մոսկվայում բազմիցս հասկացնել են տվել, որ միջամտություն չի լինելու: Մարտական գործողություններն ընթանում են Ադրբեջանի տարածքում: Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ ոչ մի կապ չունի: «Մարտական գործողություններն Հայաստանի տարածքում չեն ընթանում: Ինչ վերաբերում է Ռուսաստանի ստանձնած պարտավորություններին, ապա մենք միշտ կատարել և շարունակում ենք կատարել դրանք»,-ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մյուս անդամ երկրներն անհրաժեշտ չեն համարում միջամտել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությանը: Նրանք ընդգծում են, որ Երևանը բոլորովին տեղ չունի ռազմական բլոկում: «Մենք Հայաստանի հետ գտնվում ենք մի շարք միջազգային ինտեգրացիոն նախագծերում: Օրինակ ԵԱՏՄ-ն: Չնայած Հայաստանի և Ղրղզստանի միջև ապրանքաշրջանառության ծավալն, իմ կարծիքով զրոյական է: Մենք բացի այդ հանդիսանում ենք ՀԱՊԿ-ի նման ազդեցիկ կազմակերպության անդամ և դաշնակից երկրներ: Սկզբունքորեն ես արդեն ներկայացրել եմ իմ տեսակետը: Հայաստանին այնտեղ ընդունել են ամենայն հավանականությամբ, քաղաքական պատճառներով: Ինչը հակասում է այս կազմակերպության կանոնադրությանը: Քանի որ այս կազմակերպության հիմնական նպատակը տարածաշրջանային կայունության, խաղաղության հաստատումը և անվտանգություն ապահովվումն է: Ինչ վերաբերում է Հայաստանի պահվածքին, ապա այն նշվել է ՄԱԿ-ի մակարդակով, դրանք կազմակերպության հայտարարված նպատակներից շատ հեռու են: ՀԱՊԿ-ի անդամ կարող են լինել միայն այն երկրները, որոնք կիսում են ՀԱՊԿ-ի նպատակներն ու արժեքները: Ուստի հարց է առաջանում, թե ինչ է անում Հայաստանն ՀԱՊԿ-ի կազմում»,-ասել է իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր (Ղըրղզստան) Կայրաթ Օսմոնալիևը: Մինչդեռ հայ հասարակությունը նույնպես տարակուսանքի մեջ է. Պետք են արդյոք նրանց պետք այդպիսի ոչ հուսալի դաշնակիցներ: Նրանք համառորեն հրաժարվում են խոստովանել, իրենց անիրավացիությունը և շարունակում են ներկայանալ, որպես աշխարհի բազմաչարչար ժողովուրդ: Նրանք ընդգծում են. մնացած բոլոր ժողովուրդները պետք է խղճան նրանց և օգնեն, ինչով կարող են:

Create Account



Log In Your Account