Nov 06 2020 17:50
Banovsha Shahaliyeva
Views: 258
«Մենք պատերազմ չենք մղում հայ ժողովրդի դեմ, մեր միակ նպատակը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումն է և տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության ու անվտանգության հաստատումը»: Այս մասին ասել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը՝ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացված նիստում ունեցած իր ելույթում: Վարչապետը նշել է, որ ադրբեջանական կողմը բոլոր մակարդակներում բազմիցս հայտարարել է, որ տարածքային ամբողջականության վերականգնումից հետո՝ ադրբեջանական և հայկական համայնքները պետք է խաղաղ գոյակցեն Լեռնային Ղարաբաղում: «Ադրբեջանը երբեք չի հավակնել օտար հողերին: Բայց մենք երբեք չենք հաշտվի մեր երկրի մի թիզ հողի օկուպացիայի հետ: Սա է մեր սկզբունքային դիրքորոշումը: Եվ այս հարցում մենք կգնանք մինչև վերջ», - հայտարարել է Ալի Ասադովը:

Create Account



Log In Your Account