Nov 07 2020 10:51
Banovsha Shahaliyeva
Views: 280
Հայաստանի ներկայիս ղեկավարության օրերը հաշված են: Այս մասին СВС-ի եթերում հայտարարել է միջազգային հարաբերությունների գծով իսրայելցի փորձագետ Արիե Գուտը: Նա ընդգծել է, որ Հայաստանի ղեկավարությունը խաղաղություն չի ուզում, այլապես ագրեսիվ հայտարարություններով հանդես չէր գա: «Եթե նախքան ռազմական գործողությունների սկսվելը Ադրբեջանը պատրաստ էր որոշակի զիջումների գնալ, ապա այսօր նրա կողմից զիջումների գնալու համար նույնիսկ հարթակ գոյություն չունի: Հիմա Ադրբեջանն օկուպացիայից ազատել է Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններից գրեթե 5-ը, շատ մոտ է Շուշան և Լաչինը ազատելուն: Կարծում եմ, որ եթե հայերը կարողանան ճիշտ վերլուծել ստեղծված իրավիճակը, ապա կգիտակցեն, որ պետք է ինքնակամ վերադարձնեն այդ հողերը»,-ասել է միջազգային հարաբերությունների գծով իսրայելցի փորձագետ Արիե Գուտը: Միջազգային հարաբերությունների գծով իսրայելցի փորձագետը նշում է, որ Հայաստանի ղեկավարությունն էլ գիտակցում է, որ իր վերջը հասել է: Արիե Գուտը հիշեցրել է, որ Ադրբեջանի օկուպացված տարածքներում ստեղծված անօրինական ռեժիմը արդեն փախել է Երևան: «Անձամբ ես կարծում եմ, որ Իսրայելի հայկական սփյուռքը մեզ համար 5-րդ շարասյունի դեր է խաղում: Սա ճշմարտություն է: Փաշինյանը փորձում է Իսրայելին աշխարհաքաղաքականություն սովորեցնել: Հարցնում է, թե ինչո՞ւ է նա համագործակցում Ադրբեջանի, Թուրքիայի հետ: Ինչո՞ւ է զենք վաճառում Ադրբեջանին: Պատասխանը հստակ է. որովհետև Ադրբեջանն Իսրայելի ռազմավարական գործընկերն է»,-ասել է Արիե Գուտը: Արիե Գուտը հիշեցրել է, որ հաջորդ տարի Իսրայելը նշելու է Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Նա ընդգծել է, որ այսօր աշխարհի շատ երկրներ հենց Ադրբեջանից են սովորում, թե ինչպես պետք է ճիշտ հարաբերություններ հաստատել Իսրայելի հետ:

Create Account



Log In Your Account