Nov 07 2020 15:25
Banovsha Shahaliyeva
Views: 309
Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ սանձազերծած պատերազմի 42-րդ օրն է: Պատերազմի առաջին օրվանից պարզ երևում էր, որ հանուն սեփական իշխանության, շահի ու փառքի Փաշինյանը պատրաստ է ամեն ինչի՝ նույնիսկ առանց խղճի խայթի կործանելու և հարազատ երկրի ներկան, և ապագան: Մի կողմից Փաշինյանն ու նրա տիկինը՝ Աննան խնդրում, աղերսում են Ռուսաստանի և արտասահմանյան այլ երկրի ղեկավարներին օգնեն իրենց, փրկեն կործանումից, մյուս կողմից Հայաստանում և արտասահմանում ապրող հայերին կոչ են անում զենք վերցնել և կռվել Ադրբեջանի դեմ, շատ լավ գիտակցելով, որ նրանց թնդանոթի միս են դարձնում: Այսօր Ադրբեջանի քաջարի զինվորները կռվում են ոչ միայն հայկական բանակի, այլև ահաբեկչական զինված խմբավորումների դեմ։ Այդ խմբավորումներին է միացել նաև Փաշինյանի տիկին Աննան և նրա 13 հոգանոց կանանց ջոկատը, ովքեր մոտ երկու շաբաթ առաջ մեկնել էին Ղարաբաղ՝ զինվորական պարապմունքներ անցկացնելու և իբր մասնակցելու մարտերին: Սակայն դրանից մի քանի օր անց պարզ դարձավ, ինչպես hayeli.am-ում գրել էր լրագրող Անի Սահակյանը, որ Աննան ոչ թե պատերազմ էր մեկնել՝ հայրենիքի սահմանները պաշտպանելու, այլ խնամված, վարսահարդարված շրջագայում էր Ղարաբաղում և հրահանգավորում գեներալիտետին: Ֆեյսբուքի իր էջում Աննան գրել է, որ ջոկատը կոչվել է հայոց թագուհի Էրատոյի անունով և տասնօրյա մարզումներից հետո պատրաստ է մարտական առաջադրանքի կատարման։ Սակայն պարզ երևում է, որ Աննան այսպես կոչված շատ վատ է տիրապետում պատմությանը, քանզի Էրատոն հունական դիցաբանության մեջ սիրո պոեզիայի մուսան է եղել: Եվ այն, որ Փաշինյանը ծերերին, վարձկաններին և երեխաներին ռազմաճակատ ուղարկելուց հետո իր տիկնոջն է պատերազմ ուղարկել՝ նրա վառ ապացույցն է, որ Փաշինյանը շատ ծանր վիճակում է և Աննան նման քայլով որոշել է փրկել պատերազմում պարտված ամուսնու դեմքը: Հարկ է նշել նաև այն փաստը, որ Փաշինյանի տիկինը ոչնչով չի տարբերվում իր մարդասպան ամուսնուց: Մի կողմից վարչապետն է երկրի քաղաքացիներին ուղարկում անխուսափելի մահվան, մյուս կողմից ինքը՝ Աննան է կանանց մղում առաջնագիծ՝ մսաղաց: Եվ վերջում նշենք, որ Հայաստանի ղեկին կանգնած հիվանդագին մոլուցքով տառապող Փաշինյանն ու նրա թիմը այսօր էլ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի նորմերը՝ չեն կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, որոնք պահանջում են օկուպացված տարածքներից Հայաստանի զինված ուժերի անհապաղ և անվերապահորեն դուրսբերումը: Փաշինյանի հրամանով գնդակոծվում ու հրթիռակոծվում են ադրբեջանական այն քաղաքներն ու գյուղերը, որոնք ոչ մի կապ չունեն ղարաբաղյան հակամարտության գոտու հետ: Եվ Ադրբեջանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը իրականացնում է մարտի դաշտում՝ մեկը մյուսի հետևից ազատագրում է իր օկուպացված տարածքները:

Create Account



Log In Your Account