Nov 07 2020 17:02
Banovsha Shahaliyeva
Views: 302
Ադրբեջանը բազմազգ երկիր է, որտեղ ապրում են տարբեր ազգերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ ռուսներ: Այստեղ ռուսական համայնքը ամենամեծն է Հարավային Կովկասում՝ ավելի քան 120 հազար մարդ: Նրանք բոլորը՝ մի մարդու պես, աջակցում են ադրբեջանական բանակին՝ երկրի տարածքները հայկական օկուպացիայից ազատագրելու գործում: «Ես ապրում եմ այս երկրում: Ինձ համար այս երկիրը ոչ միայն բնակության վայր է և երեխաներիս հայրենիքը: Ադրբեջանն ինձ համար ավելին է, քան ուղղակի տուն: Ադրբեջանը մի մեծ, գեղեցիկ, ընդարձակ տուն է, որտեղ բնակվում են Տարբեր ազգերի ներկայացուցիչներ»,-ասել է Ադրբեջանի ժողովրդական արտիստ Ալեքսանդրա Նիկուշինան: Ալեքսանդրա Նիկուշինան ծնվել է Բաքվում, նա մայրաքաղաքի Ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի է: 10-յակ հազարավոր ռուսների պես նա էլ Ադրբեջանի կողքին է ինչպես ուրախության, այնպես էլ տխրության պահերին: «Ամեն ինչ լավ է լինելու: Ղարաբաղն Ադրբեջան է: Սա չի կարող քննարկման առարկա դառնալ: Սրանք մեր պատմական հողերն են: Ես հպարտանում եմ մեր բանակով: Պատերազմում մենք արդեն հաղթել ենք, ուղղակի ժամանակի հարց է»,-ասել է ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Թեյմուր Ռահիմովը: Ի նշան ադրբեջանցիների հետ համերաշխության՝ այս օրերին ռուսական համայնքը Բաքվում կազմակերպում է տարբեր միջոցառումներ: Ռուսական համայնքը պարբերաբար հանդես է գալիս հայկական ագրեսիան դատապարտող հայտարարություններով, որոնք ուղարկվում են միջազգային կազմակերպություններ: Ակտիվ աշխատանք են տանում սոցիալական ցանցերում: Այս ամենը շարունակվելու է մինչև հաղթանակ:

Create Account



Log In Your Account