Nov 09 2020 11:57
Banovsha Shahaliyeva
Views: 266
Ադրբեջանի Ազգային բանակի հերոսական սխրանքը: Ղարաբաղի մարգարիտի՝ Շուշայի ազատագրումը հավերժ կմնա պատմության մեջ: Սա ընդգծում են նաև ռուս ռազմական փորձագետները: Նրանք ուշադրություն են հրավիրում քաղաքի ռազմավարական և խորհրդանշական նշանակության վրա: «Սա շրջադարձային պահ է ամբողջ ղարաբաղյան պատերազմում: Շուշան՝ Ղարաբաղի բանալին է: Այս քաղաքի վերահսկողությունը նշանակում է, որ հայկական բանակն այլևս բացարձակապես ոչ մի շանս չունի ոչ միայն հաղթելու, այլև գոնե պատերազմի ընթացքը շրջելու»,-ասել է ռազմական փորձագետ (ՌԴ) Իգոր Կորոտչենկոն: Շուշան գտնվում է Խանքենդիից ընդամենը 14 կիլոմետր հեռավորության վրա: Հակառակորդի տրանսպորտային զարկերակներից ամենագլխավորը՝ Գորիս-Լաչին-Շուշա-Խանքենդի մայրուղին անցնում է հենց այս քաղաքով: «Սա ադրբեջանական ժողովրդի մեծ հաղթանակն է: Սա Ադրբեջանի պատմական քաղաքն է, որը երկար ժամանակ գտնվում էր օկուպացիայի տակ: Վերջապես վերադարձավ իր իսկական տիրոջը»,-ասել է միջազգային հակամարտությունների գծով փորձագետ (ՌԴ) Եվգենի Միխայլովը: «Շուշայի ազատագրումը շատ կարևոր նշանակություն ունի, ոչ միայն ռազմաքաղաքական, այլև բարոյահոգեբանական նշանակություն ունի հասարակության բոլոր շերտերի համար»,-ասել է ռազմական փորձագետ (ՌԴ) Ալեքսանդր Փերենջիևը: Մշակված մարտավարություն, բարձր մոտիվացիա և մարտական ոգի: Այս ամենը ապահովեցին ազգային բանակի հաղթանակը լեռնային տեղանքում տարվող մարտերում, ասում են փորձագետները: Նրանք համոզված են, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ամբողջական վերականգնմանը հաշված օրեր են մնացել:

Create Account



Log In Your Account