Nov 09 2020 10:52
Banovsha Shahaliyeva
Views: 292
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Շուշա քաղաքի հայկական օկուպացիայից ազատագրման կապակցությամբ շնորհավորել է ադրբեջանական ժողովրդին: Թուրքական պետության ղեկավարն ընդգծել է, որ «Ադրբեջանում գտնվող եղբայրների ուրախությունը, որոնք քայլ առ քայլ ազատագրում են՝ Հայաստանի զինված ուժերի կողմից օկուպացված քաղաքներն ու գյուղերը, Թուրքիայի ուրախությունն է»: «30 տարի շարունակ Ադրբեջանին խաբել են՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո անցկացվող բանակցությունների սեղանի շուրջ: Անտեսվում էին ադրբեջանական ժողովրդի շահերը: «Մեր եղբայրները իրենց ուժերով լուծել են հարցը՝ հասնելով ցանկալի հաղթանակի: Թուրքիան այս 30 տարիների ընթացքում Ադրբեջանի հետ էր: Շուշայի ազատագրումը Ադրբեջանի օկուպացման տակ գտնվող մնացած տարածքների շուտափույթ ազատագրման խորհրդանիշն է: Իմ, ընտանիքի անդամների և Թուրքիայի ողջ ժողովրդի անունից շնորհավորում եմ իմ եղբայրներին՝ այս նշանակալից հաղթանակի կապակցությամբ»,-ասել է Թուրքիայի հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան:

Create Account



Log In Your Account