Nov 11 2020 16:25
Banovsha Shahaliyeva
Views: 294
Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի հարակից շրջաններում գործող 67 մզկիթներից 63-ն ամբողջությամբ ավերվել է, 4-ը՝ մասամբ: Այս տվյալները ստացվել են՝ Ադրբեջանի օկուպացված տարածքներում պատմամշակութային հուշարձաններին հասցված վնասի ուսումնասիրման աշխատանքների ընթացքում: Շուշայում վնաս է հասցվել 215 պատմամշակութային հուշարձանին, Աղդամում՝ 140, Ջաբրայիլում և Խոջավենդում՝ յուրաքանչյուրում 93, Քելբեջարում՝ 91, Լաչինի շրջանում՝ 74, Գուբադլիում և Ֆիզուլիում՝ յուրաքանչյուրում՝ 71, Զանգիլանում՝ 56 և Խոջալիում՝ 28 պատմության և մշակույթի հուշարձանին: Այս տարածքներում պաշտոնապես գրանցված 903 հուշարձանների թվում կան ինչպես տեղական, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային նշանակության հուշարձաններ, ինչպես նաև 1,647 հուշարձաններ, որոնք պաշտոնապես գրանցված չեն: Հայերի կողմից՝ Ադրբեջանի մշակութային ժառանգության նմուշների արտահանման արդյունքում պատճառված վնասը կազմում է միլիարդավոր դոլարներ: Բացի այդ, հայերը խաչքարեր են տեղադրել օկուպացված տարածքներում, հայկականացրել են՝ ալբանական տապանաքարերն ու ալբանական ճարտարապետության հուշարձանները:

Create Account



Log In Your Account