Nov 12 2020 12:32
Banovsha Shahaliyeva
Views: 282
«Ադրբեջանը ցանկանում է վերադարձնել իր հողերը, որոնք շուրջ 30 տարի գտնվել են օկուպացման տակ»: Այս մասին Բաքվում հրավիրված մամուլի ասուլիսում ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն: Նա ընդգծել է, որ քանի դեռ Ադրբեջանի օկուպացված բոլոր հողերը չեն ազատվել, կայուն հրադադար չի կարող լինել: «Մինչ այդ Հայաստանը 3 անգամ խախտեց հրադադարի ռեժիմը և տեսավ դրա արդյունքը: Եթե նրանք կրկին խախտեն, կրկին կտեսնեն դրա ծանր հետևանքները: Մինչ հիմա Ադրբեջանը մեծ համբերություն է ցուցաբերել, իսկ սրանից հետո ընտրությունը Հայաստանինն է: Կամ նրանք ինքնակամ կլքեն օկուպացված հողերը, կամ էլ Ադրբեջանի հերոսական բանակը կազատագրի իր հողերը: Հայաստանը պետք է ընդունի առկա իրողությունները և մտածի իր ժողովրդի ապագայի մասին»,-ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն: Չավուշօղլուն հույս է հայտնել, որ Հայաստանը դաս կքաղի այս պատերազմից: Նախարարն ընդգծել է, որ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումը կնպաստի նաև հայ ժողովրդի բարեկեցության բարձրացմանը: Ադրբեջանի իրականացրած նախագծերից կօգտվեն նաև նրանք:

Create Account



Log In Your Account