Nov 12 2020 13:00
Banovsha Shahaliyeva
Views: 273
Հայաստանը շարունակելով իր զավթիչ քաղաքականությունը անօրինական հնագիտական պեղումներ է իրականացրել Ադրբեջանի օկուպացված տարածքներում: Մշակույթի նախարարությունից հայտնել են, որ Ադրբեջանի Խոջավենդի շրջանի տարածքում գտնվող, որպես համաշխարհային նշանակության հնագիտական հուշարձան պետական գրանցում անցած Ազըխի քարանձավում 2002 թվականից ի վեր արտասահմանցի մասնագետների մասնակցությամբ անօրինական պեղումներ են անցկացվել: Պեղումների ժամանակ հայտնաբերված նյութամշակութային նմուշները տեղափոխվել են Հայաստան և յուրացվել: Ազըխի քարանձավում հայտնաբերվել է նեանդերթալյան նախամարդու ծնոտոսկրը: «Պարզվել է, որ Ադրբեջանի Ազըխի քարանձավում ապօրինի պեղումների ընթացքում հայտնաբերված և մեր ազգային ժառանգությանը պատկանող պատմա-մշակութային նմուշները տեղափոխվել են Հայաստան: Արտասահմանցի հնագետները այստեղ այցելել են Հայաստանի հրավերով: Նրանց նպատակը եղել է յուրացնել ադրբեջանական հողերում հայտնաբերված նմուշները»,-ասել է գլխավոր դատախազության քննիչ Գասըմ Մամեդովը: Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հետաքննության արդյունքում պարզել է ապօրինի պեղումներ իրականացնող անձանց ինքնությունը: Հարուցվել է քրեական գործ:

Create Account



Log In Your Account