Nov 12 2020 16:19
Banovsha Shahaliyeva
Views: 270
Պայմանավորվածություները պետք է անպայման կատարել: Այս մասին հերթական անգամ հիշեցնում են Երևանին: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է՝ Ղարաբաղի հարցով համաձայնագիրը խափանելու հայկական ընդդիմության փորձերը: «Այո, մենք այժմ տեսնում ենք բողոքի ցույցեր, որոնք բռնկվել են Երևանում: Մենք տեսնում ենք, թե որքանով է ընդդիմությունը փորձում շահարկել այս իրավիճակը: Մեկ անգամ ևս ընդգծում եմ. պատրանք է այն, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ 7 շրջանները պետք է հավերժ մնան այն դիրքում, որում գտնվում էին երկուս ու կես ամիս առաջ. Պատրանքներ չպետք է լինեին: Կարծում եմ, որ պատասխանատու մարմինները պարտավոր էին բնակչությանը բացատրել, որ ինչ-որ փուլում այդ կարգավորումը պետք է իրականացվի համաձայն այն սկզբունքների, որոնք, ինչպես արդեն ասել եմ երկար տարիներ, սեղանի վրա են, որոնք առաջարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից»,-ասել է Ռուսաստանի ԱԳՆ Սերգեյ Լավրովը:

Create Account



Log In Your Account