Nov 15 2020 12:51
Banovsha Shahaliyeva
Views: 286
«Խաղաղ բնակիչները մեղք են, բայց նրանք պետք է հասկանան, որ Ղարաբաղն Ադրբեջան է: Միջազգային իրավունքի համաձայն՝ այս հողերը պատկանում են Ադրբեջանին»: «Ռոսիա 1» հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդման եթերում այս մասին հիշեցրել են փորձագետները՝ մեկնաբանելով Քելբաջարի շրջանից Հայաստանի զինված ուժերի դուրսբերումը: Ղարաբաղի սիրտը՝ Շուշա քաղաքն ազատագրելուց հետո Ադրբեջանը մեծահոգություն ցուցաբերելով համաձայնվեց Ղարաբաղում խաղաղապահներ տեղակայել և սպասել օկուպացիայի տակ մնացած տարածքների փուլային վերադարձին: «Բնականաբար դժվար է պատկերացնել, թե ստեղծված իրավիճակում Ադրբեջանն ինչպես կարող էր ավելի մեծ մեծահոգություն ցուցաբերել: Հայերին մի շաբաթ ժամանակ տվեցին շրջաններից դուրս գալու համար, որոնք փոխանցվում են Ադրբեջանին: Այո, սա քիչ է: Այո, խղճում ենք նրանց, բայց մենք հիշում ենք, թե ինչպես էին 93 թվականին ադրբեջանցիները փախչում ոտաբոբիկ, իսկ ով չէր փախչում, ճանապարհում էին ոչ թե այլ քաղաք, այլ մյուս աշխարհ: Այո, դա վաղուց է եղել, բայց մենք չենք կարող մոռանալ դա»,-ասել է «Կոմերսանտ» ՀՏ-ի բաժնի փոխղեկավար Ալեքսեյ Նաումովը: «Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն նշել է, որ պատերազմից կարելի էր խուսափել, սակայն, Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ամեն ինչ արեց պատերազմի իրականություն դառնալու համար: «Փաշինյանը և նրան նախորդող Հայաստանի ղեկավարները բոլոր հնարավորություններն ունեին Կազանյան բանաձևի իրականացման համար: Պետք էր վերադարձնել օկուպացված 5 շրջանները, հետո՝ ևս 2-ը, որից հետո, բանակցությունների միջոցով կարելի էր լուծել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Ոչ ոք չէր խոչընդոտում դրան: Փաշինյանը հնարավոր ամեն ինչ արեց, որպեսզի պատերազմը իրականություն դառնա: Այսօր հայերի տառապանքների հիմնական մեղավորը Հայաստանի կառավարությունն է»,-ասել է «Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն: Իգոր Կորոտչենկոն հիշատակել է նաև Խոջալուի ողբերգությունը, որի ընթացքում դաժանաբար սպանվեցին 613 խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք, երեխաներ և ծերեր: Նա ընդգծել է, որ Ղարաբաղը Ադրբեջանին է պատկանում բոլոր տեսակետերից: «Միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ-ի Կանոնադրության տեսակետից էլ Ղարաբաղն Ադրբեջան է: Սա անհերքելի փաստ է: Նույնիսկ Հայաստանը չի ճանաչել ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,-ասել է «Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն:

Create Account



Log In Your Account