Nov 16 2020 11:42
Banovsha Shahaliyeva
Views: 274
Երկրորդ ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի անվերապահ հաղթանակը նշել է՝ «Ռոսսիա-1» հեռուստաալիքի «Վեստի Նեդելիի» հաղորդաշարի վարող Դմիտրի Կիսելյովը: Նրա խոսքով՝ երկուսուկես տարի առաջ՝ «գունավոր» հեղափոխության տեխնոլոգիաների օգտագործմամբ իշխանության եկած Փաշինյանը հրաժարվեց բանակցել Ադրբեջանի հետ՝ սադրիչ հայտարարություններ անելով: Կիսելյովը նշում է, որ Փաշինյանի ինքնավստահությունը վերածվեց խաբեության Հայաստանի համար: Նրա խոսքով, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հիմնավորված հայտարարել է, որ քանի դեռ նա ղեկավարելու է երկիրը, Ղարաբաղի կարգավիճակի մասին խոսք անգամ լինել չի կարող: «Իրավիճակը թերագնահատելը վերածվեց բլեֆի` ռազմական շինարարության, վատ հրամանատարության փոխարեն՝ պատերազմի բռնկման ժամանակ և, կրկին, խաբելով իր ժողովրդին մարտի սկզբից: _ Իսկ հիմա ինչ. Հայաստանի բանակը լիովին ջախջախվել է: Իրերը կոչելով իրենց իսկական անուններով՝ Փաշինյանը խոսում է աղետի մասին»,-ասել է լրագրող, հեռուստահաղորդավար Դմիտրի Կիսելյովը:

Create Account



Log In Your Account