Nov 18 2020 14:44
Banovsha Shahaliyeva
Views: 250
Մեկ շաբաթից ավել է, ինչ Հայաստանում կրքերը չեն հանդարտվում, բողոքի ակցիաներն էլ հաջորդում են մեկը մյուսին: Երկրի քաղաքացիների մեջ մեծ զայրույթ է առաջացրել Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի առաջնորդների համատեղ ստորագրած փաստաթուղթը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ: Հայաստանցիները պնդում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավունք չուներ ստորագրել կապիտուլյացիայի փաստաթուղթը և նրա արարքը անվանում են դավաճանություն, պահանջելով նրա հրաժարականը: Այժմ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դիմաց բողոքի ակցիա են անցկացրել ուսանողներն ու երկրի քաղաքացիները, ովքեր պահանջել են, որպեսզի նախարար Արայիկ Հարությունյանը դուրս գա իր տաք կաբինետից ու պատասխանի հարցին՝ արդյո՞ք կողմ է Նիկոլի ստորագրած դավաճանական փաստաթղթին: Ակցիային մասնակցել է նաև «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը, ով, ինչպես նաև ցուցարարները բերման են ենթարկվել ոստիկանների կողմից: Բերման ենթարկման պահին Վարագյանը բղավել է, որ ոստիկանները Նիկոլի դավաճան ոստիկաններն են»: Նշենք, որ այսօր Հայաստանում գրեթե բոլորն են քննադատում վարչապետի պարտության փաստաթղթի ստորագրումը և դրանից հետո երկրում տեղի ունեցող իրադարձությունները: Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այդ մասին հոդված է հրապարակել Ilur.am-ում, որտեղ գրել է. «Բավական է հետևել, թե ինչպիսի հրապարակային խոսք է հնչում ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում։ Թե՛ նիկոլականները, թե՛ նրանց հակառակորդները, նույնիսկ այս պատուհասից հետո, չեն հրաժարվում իրենց հայդատական, ոչմիթիզհողական հոխորտանքներից՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ «հայի հետին խելք» ասույթը ոչ միայն ցնորամտություն է, այլև անբուժելի հիվանդություն։ Անդրադառնալով ղարաբաղյան պատերազմին, որի ժամանակ հազարավոր հայ զինվորներ են զոհվել՝ Տեր-Պետրոսյանը գրել է. «Համարյա բոլոր ժողովուրդներն ու պետություններն էլ այդ ողբերգությունը դարձրել են ոչ թե հուսալքության կամ թերարժեքության, այլ ապաքինման ու հզորացման գործոն։ Նրանք իրենց մեջ ուժ են գտել ոչ միայն ամոքելու իրենց վերքերը, ազատվելու պատմական բարդույթներից, այլև վերածնունդ ապրելու ու դասվելու աշխարհի ամենակենսունակ ու ծաղկուն պետությունների շարքը։ Ի՞նչ է մեզ խանգարում՝ շարունակ ողբալու, աշխարհից դժգոհելու և արդարություն մուրալու փոխարեն, հետևել այդ ազգերի օրինակին։ Մինչև չհաղթահարենք զոհի հոգեբանությունը, մինչև չազատվենք անցյալի բարդույթներից, մինչև չնայենք դեպի ապագա՝ մենք ժամանակակից ու կենսունակ ազգ չենք կարող դառնալ»,- եզրափակել է Լևոն Տեր-Պետրոսյանը: Այսօր Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաների ֆոնին երկրում շարունակում է վատթարանալ և սոցիալական և տնտեսական իրավիճակը: Հայաստանի ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը Ազգային ժողովում բյուջեի նախագիծը ներկայացնելիս հայտարարել է արտաքին պետական պարտքի կտրուկ աճի մասին: 2019 թվականի վերջին պետական կառույցը կանխատեսում էր, որ հանրապետությունում պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ կկազմի 49,5 տոկոս, բայց իրականում այն կկազմի 66,5 տոկոս,- ասել է Ջանջուղազյանը: Նիկոլ Փաշինյանն էլ, ում այսօր Հայաստանում քննադատում են գրեթե բոլորը՝ նպատակ ունի կառավարության մոտ 80%-ին փոխել։ Վարչապետն այս օրերին կադրային փնտրտուքների մեջ է, քանի որ ցանկանում է նախարարներին ևս փոխել: Իր սույն քայլի Փաշինյանը բացատրում է նրանով, որ այդ անձինք վերջին մեկ ամսվա ընթացքում անգործության են մատնված եղել, ինչի համար էլ պետք է լքեն իրենց պաշտոնները: Ինչպես հայտնի է՝ պաշտոններից ազատումների շարքն արդեն սկսվել է, և Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանից հետո իր պաշտոնին հրաժեշտ է տվել նաև փոխնախարար Շավարշ Քոչարյանը, Արտաքին գործերի նախարարությունում ևս հրաժարականների շքերթ է լինելու: Նշենք նաև, որ Խորհրդարանական ընդդիմությունը` ի դեմս «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների, շարունակում է բոյկոտել Ազգային ժողովի նիստը: Այդպես, ՀՀ ԱԺ նիստը սկսվել է առանց դրանց մասնակցության: ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում ներկա են եղել միայն իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորները:

Create Account



Log In Your Account