Nov 20 2020 12:39
Banovsha Shahaliyeva
Views: 301
20 նոյեմբերի, 2020 թվական. մենք ականատես եղանք պատմական իրադարձության: 27 տարուց մի փոքր անց, Ադրբեջանի Աղդամի շրջանը ազատագրվեց Հայաստանի զինված ուժերի օկուպացիայից: Օկուպացիայի տարիներին հակառակորդը առավելագույն վնաս է հասցրել Աղդամի շրջանի բուսական և կենդանական աշխարհին: Բացի այդ, քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտները ավերակների էին վերածվել: Բայց դա էլ բավարար չթվաց ագրեսորական բանակին: Աղդամի շրջանից ամբողջությամբ հեռանալուց առաջ՝ նրանք կիրառեցին խանձված հողի մարտավարությունը, ինչը հերթական անգամ դարձավ՝ օկուպանտների վանադլիզմի և բարբարոսության վառ վկայությունը: «Իմ ընտանիքը, ես, մեր բոլոր հարազատները, բոլորս ուզում էինք վերադառնալ Աղդամ, անհամբերությամբ էինք սպասում այս օրվան: Շնորհակալություն նախագահին և մեր քաջարի բանակին: Իմ որդիները կռվել են ղարաբաղյան առաջին պատերազմում: Ավագ որդիս վիրավորվել է, իսկ կրտսերը՝ Ռաֆիկ Սաֆարովը, զոհվել է՝ պաշտպանելով Հայրենիքը: Մեր տները ավերվել են, բայց մենք համոզված ենք, որ շատ շուտով դրանք նորից կվերականգնվեն»,-ասել է Ադրբեջանի Աղդամի շրջանի բնակիչ Ալի Սաֆարովը: Աղդամի շրջանի բնակիչները հիշում են, որ մինչ Հայաստանի զինված ուժերի կողմից օկուպացիան՝ այս տարածքում գործում էին բազմաթիվ ուսումնական հաստատություններ և դրամատիկական թատրոն: Շշրջանում զարգացած էին ծանր, թեթև և սննդի արդյունաբերությունները, ինչպես նաև ագրարային հատվածը: Աղդամի շրջանը Ադրբեջանի առաջին շրջանն է, որտեղ սկսել են բամբակ աճեցնել: Աղդամում կար նաև հացի յուրօրինակ թանգարան: Այնտեղ պահվում էին եզակի ցուցանմուշներ: Ադրբեջանի Աղդամի շրջանի օկուպացիայից ազատագրումը տեղի ունեցավ՝ Երկրորդ ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի փառահեղ հաղթանակի շնորհիվ: «Վերջապես եկավ այդ օրը: Մենք վերադարձրեցինք մեր հայրենի Ղարաբաղը: 44 օրվա ընթացքում ամբողջ աշխարհը տեսավ, թե ինչի է ընդունակ Ադրբեջանի քաջարի, ուժեղ, հզոր բանակը: Մենք սպասում ենք ձեզ Աղդամում: Եկեք նկարահանումներ կատարելու մեր հարազատ վայրերում»,-ասել է Ադրբեջանի Աղդամի շրջանի բնակիչ Ֆախրադդին Ալլահվերդիևը: Հիշեցնենք, որ 1993 թվականի հուլիսի 23-ին՝ Հայաստանի զինված ուժերը օկուպացրել են Ադրբեջանի Աղդամի շրջանի ավելի քան 70%-ը: Օկուպացիան ուղեկցվել է խաղաղ բնակիչների զանգվածային կոտորածով: Հարյուրավոր մարդիկ զոհ դարձան, այդ թվում՝ կանայք, ծերեր ու երեխաներ: Եվս հարյուրավոր խաղաղ բնակիչներ տարբեր ծանրության վիրավորածություն են ստացել, գերի են ընկել և անհետ կորել: Աղդամի հազարավոր բնակիչներ դարձել են հարկադիր վերաբնակներ:

Create Account



Log In Your Account