Nov 21 2020 14:49
Banovsha Shahaliyeva
Views: 276
Հայաստանի հասարակությունը պատրաստ չէր երկրորդ Ղարաբաղյան պատերազմին: Ուկրաինացի ռազմական փորձագետ Օլեգ Ժդանովի կարծիքով, Հայաստանի ղեկավարության հռետորաբանությունն ու քարոզչությունը հիմնված էր կեղծիքի և ստի վրա: Պատերազմի առաջին իսկ օրերից Հայաստանի բնակչության գերակշիռ մեծամասնությունը հրաժարվեց օտար հողերում կռվելուց և կեղծիքի վրա կառուցված գաղափարախոսության համար մեռնելուց: «Քաղաքագետները հայտարարում էին, որ Հայաստանն ունի հզոր և անհաղթելի բանակ: Իսկ իրականում հայկական բանակում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը բոլորովին այլ էր: Այնտեղ կային բազմաբնույթ խնդիրներ: Հայ զինվորը պատրաստ չէր մեռնել այդ հողերի համար: Հայաստանում շատերը հայտարարում էին, որ դրանք հայկական հողեր չեն : Նման կարծիքները շատացավ, հատկապես, երբ հայկական բանակը մեծ կորուստներ կրեց»,-ասել է Ուկրաինացի ռազմական փորձագետ Օլեգ Ժդանովը: Ուկրաինացի փորձագետը նշում է, որ Հայաստանում սոցիալական դժգոհությունները սպասելի էին: Ադրբեջանական տարածքների օկուպացիան շարունակվել է շուրջ 30 տարի: Այս ընթացքում այնտեղ սխալ կարծիք է ձևավորվել, որ իբր Լեռնային Ղարաբաղը Հայաստան է: Օլեգ Ժդանովն ասում է, որ եթե պաշտոնական Երևանը ճիշտ ուղի ընտրի, ապա երկիրը կարող է դուրս գալ սոցիալական, քաղաքական և տնտեսական ճգնաժամից: «Գլխավոր գաղափարախոսը պետությունն է, որը զբաղվում է հասարակության գաղափարախոսական դաստիարակությամբ: Եթե նրանք ընտրեն հաշտեցման ուղին, ապա, հավատացեք, իմ սուբյեկտիվ կարծիքով, 10 տարի հետո Հայաստանում կլինի բոլորովին այլ իրավիճակ: Ամեն ինչ կախված է երկրի քաղաքական կուրսից»,-ասել է Ուկրաինացի ռազմական փորձագետ Օլեգ Ժդանովը: Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժողովրդին ուղղված իր ուղերձում հայտարարեց, որ չնայած Հայաստանի ռազմական և քաղաքական սադրանքներին՝ Ադրբեջանը պատրաստ է խաղաղ գոյակցության: Ադրբեջանը խաղաղության, կայունության և զարգացման կողմնակից է: Սակայն, տարածաշրջանում խաղաղության երկարատևությունը կախված է Հայաստանի ղեկավարության նոր քաղաքական կուրսից:

Create Account



Log In Your Account