Nov 22 2020 14:42
Gulyaz Shirinova
Views: 268
Թալանն ու հրկիզումը դարձել են՝ Ղարաբաղը և նրան հարակից շրջանները լքող հայերի այցետոմսը: Քելբաջարը, որը հայերը պետք է Ադրբեջանին հանձնեին նոյեմբերի 15-ին, բացառություն չի կազմել: Զավթիչները օգտագործում են իրենց տրամադրված լրացուցիչ ժամանակը՝ հնարավորինս շատ տներ և ենթակառուցվածքներ թալանելու և այրելու համար: Հայկական վանդալիզմի հերթական ակտի վկա է դարձել ամերիկացի լրագրող Պատրիկ Լանկաստերը: Իր Youtube ալիքում նա ռեպորտաժ է հրապարակել Քելբաջարից, որտեղ հայերը հրկիզել են խոշոր էլեկտրակայաններից մեկը: Լրագրողը պատմում է, որ հայերը էլեկտրակայանի ողջ սարքավորումները բարբարոսաբար թալանել, գեներատորները հանել տարել են: Լանկաստերը զրուցել է նաև էլեկտրակայանի աշխատողների հետ, ովքեր խոստովանել են, որ Քելբաջարում ապրում են ընդամենը 30 տարի, սակայն շարունակում են առանց ամոթի զգացման այդ տարածքը անվանել «հին հայկական հող»: Նշենք, որ շուրջ 30 տարվա ընթացքում հայկական օկուպացիայի հասցրած վնասի գնահատումը կիրականացվի միջազգային փորձագետների մասնակցությամբ: Արդյունքներն ամփոփվելուց հետո վնասի փոխհատուցման հայցը կներկայացվի Հայաստանի կառավարությանը:

Create Account



Log In Your Account