Nov 24 2020 14:40
Banovsha Shahaliyeva
Views: 293
Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների կողմից հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո կրքերը գնալով բորբոքվել և հասել են գագաթնակետին: Երկրորդ ղարաբաղյան պատերազմում պարտության մեջ Հայաստանում մեղադրում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ անվանելով նրան դավաճան և անդադար պահանջում են նրա հրաժարականը: «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը Հայելի ակումբում հրավիրված ասուլիսին սուր քննադատության է ենթարկել Փաշինյանին նշելով, որ պետք է միանալ և հեռացնել վարչապետին պաշտոնից: «Ինչ է անում Նիկոլի լակոտանոցը Ազգային ժողովում նստած, կանգնեն ու խոսեն գերիներին վերադարձնելու համար ինչ նախագծեր են անում, ինչ գործունեություն են ծավալում: Պահանջում ու կոչ եմ անում օր առաջ կանգնել Նիկոլ Փաշիևի հրաժարականը պահանջող մեր հայրենակիցների կողքը, պարտավոր ենք այսօր լինել փողոցում»,-ասել է Սոնա Աղեկյանը: Ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանն էլ քննադատելով վարչապետին ասել է լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ Փաշինյանը եղել է և կմնա ծաղրուծանակի առարկա և որ նրա խղճին մնաց 5000-ից ավելի զոհերի արյունը: «Բոլոր առումներով Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տապալված է: Ձևավորեց այն բանդան, որի միջոցով հնարավորություն եղավ այս ամեն ինչը իրագործել: Հիմա ասում են եկեք մեզ միասնականություն է պետք: Ում շուրջ, Դավաճան Նիկոլի շուրջ: Նիկոլ Փաշինյանը քաղաքական դիակ է։ Եվ այդ լեշը, սատկած կենդանին ուղղակի գարշահոտություն է տարածում։ Ընդամենը մնացել է լեշը թաղենք, որ գարշահոտություն չտարածի»։ Շիրինյանի խոսքով Փաշինյանի՝ իշխանության մնալու յուրաքանչյուր օրը վտանգավոր է, քանզի հայ հասարակությունը կորցնում է հույսը, հավատը վաղվա օրվա նկատմամբ: Սայաթ. «Նիկոլ Փաշինյանի հետ խնդիրները լուծված են: Ինքը շատ դաժան վախճան է ունենալու։ Եվ ինքը, և իր ընտանիքը, և իր սերունդները նզովյալ են լինելու։ Այս արյան տակից ինքը չի կարողանալու դուրս գալ։ Գերագույն գլխավոր հրամանատարը երկու ճանապարհ ունի՝ արժանապատվորեն հեռանալ և կրել ողջ պատասխանատվությունը կամ ինքնասպան լիներ»: Մինչ Հայաստանում գրեթե բոլորը պահանջում են Փաշինյանի հրաժարականը՝ վարչապետը հայտարարել է, որ մտադիր է փոխել կառավարության անդամների 80 տոկոսը: Պետական կառույցների մի քանի ղեկավարներ արդեն հեռացվել են իրենց զբաղված պաշտոններից: Սակայն Հայաստանի քաղաքացիները կադրային փոփոխությունները համարում են անբավարար: Ամեն օր Երևանում բողոքի ակցիաներ ու հանրահավաքներ են անցկացվում, որի ժամանակ բողոքողները կոչ են անում պատասխանատվության ենթարկել բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր խաբեցին ժողովրդին, թե իբր ռազմի դաշտում հաջողություններ են ձեռք բերում: Այժմ հանրահավաքները հիմնականում անցկացվում են Պաշտպանության նախարարության շենքի դիմաց: Անհայտ կորած զինծառայողների հարազատները մեղադրում են Հայաստանի ղեկավարությանը անգործության մեջ: Տղամարդ. «Պարոն վարչապետ ինչ որ մի բան ձեռնարկի մեր էրեխեքին գտի բեր: Կռվել են այս հայրենիքի համար, որը իմ համար արդեն հայրենիք չի կոչվում»: ԿԻՆ «Էլ ուժ չունենք, սենց անտեր պետություն չէինք տեսել, որ էս Հայաստանն է: Շատ վատ խայտառակ ձևով: Այ քեզի բան էս ինչ էր, հերիք էղավ: Հիմա ումից ուզեմ: Իրանք ստոր են, ստոր: Նախարարը չի կարում ասի մեր էրեխեքին տարել են զոհվել են, էս ծնողների վիճակի մեջ մտնեն, մի բան ասեն»: Զոհված և վիրավոր հայ զինվորների ծնողները ֆինանսական օգնություն են պահանջում Հայաստանի կառավարությունից: Մի քանի ժամ անց Փաշինյանը ընդունեց ցույցի մասնակիցներին, սակայն հրաժարվեց նրանց օգնել ասելով, որ կառավարությունը բավարար փող չունի:

Create Account



Log In Your Account