Nov 27 2020 12:20
Banovsha Shahaliyeva
Views: 281
Լեռնային Ղարաբաղի հարցով Ֆրանսիայի սենատի ընդունած բանաձևը տգիտության և չտեղեկացվածության նշան է: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Նրա խոսքով, այս սկանդալային փաստաթուղթը, որը կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, կազմվել է ոչ պրոֆեսիոնալ և արժանի է դատապարտման: «Ֆրանսիայի սենատի բանաձևը արտացոլում է միայն ադրբեջանական կողմի նկատմամբ խոր կանխակալություն: Տպավորություն է ստեղծվում, որ ֆրանսիացի պատգամավորները առհասարակ տեղեկացված չեն Ղարաբաղում տիրող իրական իրավիճակի մասին: Փաստաթղթում չի հիշատակվում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի մասին: Չէ որ հակամարտության կարգավորման հիմքում դրված են հենց այդ փաստաթղթերը: Այդ բանաձևերում աջակցություն է հայտնվում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, պահանջվում է օկուպացված տարածքներից հայկական զորքերի դուրսբերումը»,-ասել է ԵԱՀԿ մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան: Մեթյու Բրայզան կարծում է, որ սենատն այդ որոշումն ընդունել է հայկական սփյուռքի ճնշման ներքո: Ամերիկացի դիվանագետն ընդգծել է, որ նման քայլերը Փարիզին կարող են զրկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակից: «Այդ բանաձևը չունի որևէ իրավական հիմք և կրում է բացառապես խորհրդատվական բնույթ: Ֆրանսիայի սենատը չունի այնպիսի ազդեցություն, որն ունի, ասենք այդ երկրի Ազգային ժողովը: Ֆրանսիայի կառավարությունը երբեք չի ճանաչի Ադրբեջանի օկուպացված հողերում ստեղծված անջատողական ռեժիմի անկախությունը: Այո, Մակրոնը հաճախ հանդես է գալիս անհիմն հակաադրբեջանական հայտարարություններով, սակայն, պաշտոնական Փարիզը չի դիմի նման չմտածված քայլի: Մանավանդ, որ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո տարածաշրջանում խաղաղություն է հաստատվել»,-ասել է Մեթյու Բրայզան: Մեթյու Բրայզայի կարծիքով, սենատի բանաձևը խոսում է նաև այդ երկրում տիրող հակաթուրքական տրամադրությունների մասին:

Create Account



Log In Your Account