Nov 27 2020 15:59
Banovsha Shahaliyeva
Views: 273
Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում դրական միտումները հանդիսանում են՝ Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի առաջնորդների կողմից ընդունված որոշման ճշգրտության լուրջ ապացույցը: Այս մասին ճեպազրույցի շրջանակներում հայտարարել է՝ Ռուսատանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նրա խոսքով, այս տարվա նոյեմբերի 9-ի՝ Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության հիմնական դրույթների իրականացումը հնարավոր է լինում ապահովել առանց լուրջ միջադեպերի: Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Հայտարարության շրջանակներում աշխատանքները ընթանում են պլանների համաձայն: «Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության գծով կազմակերպվել է միջազգային աջակցություն՝ ԵԱՀԿ-ի և Մինսկի խմբի համանախագահների մյուս երկրների, ինչպես նաև ՄԱԿ-ի մասնագիտացված կազմակերպությունների շրջանակներում: Կարմիր խաչի կոմիտեն արդեն ակտիվորեն գործում է: Մենք աշխատում ենք նաև ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ: Մենք կողմնորոշում ենք բոլոր կողմերին՝ չքաղաքականացնել մարդասիրական գործը: Սկսել մարդասիրական աշխատանք, որը մեծ պահանջարկ ունի՝ տարածաշրջանում սուր մարդասիրական իրավիճակի պայմաններում»,-ասել է Ռուսատանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Create Account



Log In Your Account