Nov 29 2020 10:20
Banovsha Shahaliyeva
Views: 277
Associated Press տեղեկատվական գործակալությունը ռեպորտաժ է պատրաստել Հայաստանի զինված ուժերի կողմից Գյանջայի հրթիռակոծության հետևանքների մասին: Ռեպորտաժում նշվում է, որ հրթիռակոծության հետևանքով ավերվել են մեծ թվով շենքեր, արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները ժամեր շարունակ պայքարել են փլատակների տակից կենդանի մնացած բնակիչներին հանելու համար: Զոհվածների շարքում կան երեխաներ և ծերեր: Հարազատներին և մերձավորներին կորցրած մարդիկ ծաղիկներ և խաղալիքներ են բերում ավերված շենքերի մոտ: Շաիրա Գուլիևան սգում է 13-ամյա եղբորորդու համար: «Շատ տաղանդավոր տղա էր, շատ էր սիրում կյանքը: Ո՞րն է այս երեխաների մեղքը: Ինչքան մարդիկ զոհվեցին... Միայն մեր փողոցում գնդակոծության զոհ դարձան 14 հոգի: Ինչո՞ւ է համաշխարհային հանրությունը աչք փակում սրա վրա»,-ասել է Շաիրա Գուլիևան: Ավերված շենքերի մոտ Թեզեգյուլ Շահնազարովան էլ սգում է որդու, հարսի և թոռան համար: Նրանք ամուսնու հետ կորցրել են երկար տարիների ընթացքում կուտակած ունեցվածքը, սակայն, դա հիմա որևէ նշանակություն չունի: Գյանջայի բնակչուհու սիրտը կսկծվում է հարազատների կորստի ցավից:

Create Account



Log In Your Account