Nov 29 2020 12:05
Banovsha Shahaliyeva
Views: 298
«Ադրբեջանը բարության և արդարության կրող է, որը պայքարում է մարդկանց հոգիները շովինիստական և ազգայնամոլական էներգիայով լցնող ուժերի դեմ»: Նման համեմատություն է արել ռուսաստանցի քաղաքագետ, հասարակական գործիչ Մաքսիմ Շևչենկոն՝ մեկնաբանելով համաշխարհային հանրության արձագանքը Հայաստանի զինված ուժերի կողմից օկուպացված ադրբեջանական հողերում պատմամշակութային հուշարձանների պղծման ու ավերման վերաբերյալ: Հիշեցնելով, որ 2010 թվականին Ադրբեջանի արտգործնախարարության թույլտվությամբ խաղաղարար առաքելության կազմում այցելել է Ղարաբաղ, Շուշա քաղաք՝ Մաքսիմ Շևչենկոն ընդգծել է, որ ադրբեջանական ժողովրդի, ինչպես խորհրդային զինվորի բարոյական ուժը կայանում է նրանում, որ հիտլերները գալիս-գնում են, իսկ ժողովուրդը միշտ մնում է: «Այսօր Ադրբեջանը կրկնում է այդ նույն իրավիճակը: Դուք հանդես եք գալիս որպես բարության և արդարության կրող, որը պայքարում է մարդկանց հոգիները շովինիստական և ազգայնամոլական էներգիայով լցնող ուժերի դեմ: Ինչպե՞ս կարելի է խոսել ինչ որ սուրբ ռեյխի մասին, Տիգրան մեծի: Մենք սա վաղուց ենք անցել, միասին հաղթահարել ենք այդ չարիքը, և հայերը, և Ադրբեջանցիները, և ռուսները»,-ասել է քաղաքագետ, հասարակական գործիչ (ՌԴ) Մաքսիմ Շևչենկոն:

Create Account



Log In Your Account