Nov 29 2020 15:05
Banovsha Shahaliyeva
Views: 285
44 օր տևած 2-րդ Ղարաբաղյան պատերազմն ավարտվեց հայկական բանակի ջախջախիչ պարտությամբ: Այդ օրերի ընթացքում Ադրբեջանը ազատագրեց մոտ 30 տարի օկուպացիայի տակ գտնվող հարազատ հողերի մի մասը և Հայաստանին ստիպեց ստորագրել կապիտուլյացիայի փաստաթուղթը, որի արդյունքում վերադարձվեցին Աղդամի և Քելբաջարի շրջանները՝ դեկտեմբերի 1-ին կվերադարձվի նաև Լաչինը: Սակայն Ադրբեջանի օկուպացված տարածքներում ապօրինի բնակեցված հայերը մարդավարի դուրս չեկան իրենց չպատկանող հողերից, նրանք գազանաբար քանդեցին, հրի մատնեցին, այրեցին, հողին հավասարեցրին, կողոպտեցին այնտեղ ամեն ինչ, հատեցին անտառները: Այն ժամանակ, երբ հայերը օկուպացված տարածքները լքելուց առաջ վանդալիզմի են ենթարկում այնտեղ ամեն ինչ, Հայաստանում շարունակվում են հանրահավաքներն ու բողոքի ակցիաները ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Ոմանք էլ հացադուլ են սկսել կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը: Հացադուլի մեջ գտնվող Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանը լրագրողների հետ զրույցում քննադատելով վարչապետին նշել է, որ թող Փաշինյանին բժշկական փորձաքննության ենթարկեն, կասկած չունի, որ նա լուրջ խնդիրներ ունի․ «Ես կասկած չունեմ, որ ինքը առնվազն շիզոֆրենիայի երկու բանով տառապում է. մեկը մեծամոլական զառանցանքներն է, մյուսը հետապնման մանիա: Բա իմ զոհողությունը չարժե՞, որ ժողովուրդը մի քիչ ըմբոստանա, ահագին բաներ դեռ կարող ենք փրկել: Այսօր կապիտուլյացիայի փաստաթղթի ստորագրման համար Հայաստանում մեղադրում են և Նիկոլ Փաշինյանին և նրա ողջ թիմին: Մի քանի օր է, ինչ բողոքի ակցիաներ են անցկացվում իմքայլականների տների բակում, որոնց թվում է Անդրանիկ Քոչարյանը, Միքայել Զոլյանը և Ռուբեն Ռուբինյանը: Այժմ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացրել «Իմ քայլ»-ը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի տան բակում։ Բողոքողները իմքայլականներին մեղադրում են դավաճանության և Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիայի փաստաթղթին չընդդիմանալու մեջ: Տղամարդ. «Մենք պահանջում ենք որպեսզի դուք միանաք ժողովրդին, պետքա ձեր հրաժարականները: (վանկարկել են) դավաճան, դավաճան....» Հայաստանում այսօր էլ շարունակում են բողոքի ակցիաներ անցկացնել պատերազմի ժամանակ անհետ կորած ու զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները: Նրանք կառավարությունից պահանջում են հետ վերադարձնեն իրենց որդիներին և պատասխան տան ղարաբաղյան պատերազմում ջախջախիչ պարտության համար: Ցուցարարները վարչապետին 2 օր ժամանակ են տվել խնդիրը լուծելու համար: Հակառակ դեպքում ամեն ինչ կանեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեռք բերված եռակողմ պայմանագրի խափանման համար: Տղամարդ.«Արդյոք պատրաստվում են նրանք փոխարինեն տասօրյա ժամկետում: Հակառակ դեպքում կկիրառենք այլ կտրուկ քայլեր: Հետո մենք ինչ կանենք մեր գործնա»: Կին. (Ակցիյա պերեդ..) Մենակ իմ էրեխեն չի: Թող էրեխեքին հետ ուղարկեն: Ամսի 10-ից, 20 օրա ավելա, բոլորը դավաճան են: Դասարան, դասարան են զոհվում: Հետ ուղարկեք, տարել են դրանց մսաղաց անեն: Թող իրանց թուլեքը գնան, ջիպերով ման են գալիս»: Ակցիայի մասնակիցներին են միացել նաև մտավորականները, ովքեր Ազատության հրապարակից երթով գնացել են Ռուսաստանի դաշնության դեսպանատան մոտ: Միաբանության երթն ի աջակցություն զինվորների է: Բողոքողների խոսքով այժմ հասարակության մեջ լուրջ պառակտում կա և դրա հետևանքները կարող են աղետալի լինել: Տղամարդ .Մենք տեսնում ենք բառի բուն իմաստով մատի վրա էդ մարդկանց ֆռացնել, ամեն ինչ վատ է, լավ չի լինելու»: Նիկոլ Փաշինյանը կրկին հանդիպել է անհետ կորած անձանց ընտանիքների անդամներին, սակայն նրանք դժգոհ են հանդիպման արդյունքներից: Ի դեպ, լրատվամիջոցների ներկայացուցիչներին թույլ չեն տվել մասնակցել քննարկումներին: ԶԼՄ-ների ներկայացուցիչների խոսքով՝ զինծառայողների ծնողները բացահայտորեն խաբվել են: Ծնողներն էլ պնդել են, որ իրենց որդիները այլևս չպետք է գտնվեն ղարաբաղյան հակամարտության գոտում, քանզ նրանց բռնի ուժով են ուղարկել այնտեղ:

Create Account



Log In Your Account