Dec 01 2020 12:23
Banovsha Shahaliyeva
Views: 265
Լեռնային Ղարաբաղի մարզի մշակութային և կրոնական ժառանգության վերականգնման նպատակով Ադրբեջանը ծրագրում է ներգրավել ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետներին: Այս գործընթացում մասնակցություն ցուցաբերելու ցանկություն են հայտնել արդեն Թուրքիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԻՀԿ-ի մասնագետները: Այս մասին ТАСС տեղեկատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է մշակույթի նախարարի պաշտոնակատար Անար Քերիմովը: Սակայն, այս փուլում առաջնահերթային խնդիրը՝ օկուպացիայից ազատագրված տարածքների ականներից և չպայթած զինամթերքից մաքրումը, դրանով իսկ մասնագետների անվտանգության ապահովումն է: «Որոշ տարածքներում՝ անվտանգության և եղանակային պայմանների պատճառով, հնարավոր չէ լիարժեք մոնիտորինգ իրականացնել: Հետևաբար, այն շրջաններում, որտեղ դա հնարավոր է, դրանք առայժմ չորս շրջաններն են՝ Ֆիզուլին, Ջաբրաիլը, Զանգելանը և Խոջավենդը՝ մշակույթի նախարարության ներկայացուցիչներից բաղկացած մեր աշխատանքային խումբը նախնական մոնիթորինգ է անցկացրել, որի արդյունքում պարզվել է, որ 180 մշակութային հաստատություններ փաստորեն լիովին ոչնչացվել են»,-ասել է Ադրբեջանի մշակույթի նախարարի պաշտոնակատար Անար Քերիմովը: Միջազգային կառույցները նույնպես կմասնակցեն՝ պատմամշակութային ժառանգությանը հասցված վնասի գնահատման գործընթացին: Դրանից հետո կսկսվեն վերականգնման աշխատանքները, այդ թվում կրոնական ժառանգության քրիստոնեական օբյեկտները: «Մենք ունենք շատ հնագույն քրիստոնեական մշակութային հուշարձաններ, տաճարներ և եկեղեցիներ: Մեր տարածքներում գտնվող բոլոր ժառանգությունը համարում ենք մեր ժառանգությունը: Ադրբեջանում առկա է հին քրիստոնեական համայնք: Նրանք կովկասյան Ալբանիայի հետնորդներն են՝ ուդիները: Նրանք, բնականաբար նույնպես այս սրբավայրերը համարում են իրենցը: Ուստի, ինչպես հայ, այնպես էլ ուդիների համայնքի համար այդ սրբավայրեր մուտքը բաց կլինի: Նրանց հնարավորություն կտրվի այցելել Խուդավենգ և Լեռնային Ղարաբաղում ու նրան հարակից տարածքներում գտնվող մյուս բոլոր եկեղեցիներ և վանքեր»,-ասել է Անար Քերիմովը: Անար Քերիմովը նշել է, որ Ադրբեջանը քննարկում է՝ Շուշա քաղաքը և Խուդաֆերինի կամուրջները՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում ներառելու հնարավորությունը:

Create Account



Log In Your Account