Dec 01 2020 14:24
Banovsha Shahaliyeva
Views: 327
Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների կողմից նոյեմբերի 9-ին ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին համաձայնագրի ստորագրումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի շուրջ կրքերը գնալով թեժանում են: Պատերազմում պարտված Հայաստանի քաղաքացիները, ովքեր ապրում էին հաղթելու անիրականանալի երազանքով՝ իրենց երկրի պարտության մեջ անդադար մեղադրում են Փաշինյանին՝ անվանելով նրան դավաճան: Այժմ վարչապետին սուր քննադատության է ենթարկել քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը։ Հ2-ի եթերում քաղաքագետն ասել է, որ Փաշինյանն այնքան հեռու է պետական այր լինելուց, որ կամ պետք է ծիծաղես, կամ արհամարհես. «Այս մարդը որևէ սահման չի ճանաչում և իր ամբիցիան բավարարելու համար կարող է զոհել ամեն ինչ: Այս մարդը մարդկային բարոյական մտավոր, էս մարդը զուրկ է դրանից: Դա սատանայական նախախնամություն էր: Մենք մեր պատմության մեջ ունեցել ենք դավաճաններ և առաջին անունը գրվելու է Նիկոլ Փաշինյան:Եվ կարծում եմ պետք է օր առաջ իրեն հեռացնել»: «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանն էլ Հայելի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ քննադատելով Նիկոլ Փաշինյանին նշել է, որ հարց է առաջանում, թե ինչպես են Աննա Հակոբյանը, Փաշինյանը, Արծրունը և Արայիկ Հարությունյանը համատեղ կեղծել ողջ պատերազմի ընթացքը և որ վարչապետը վաղուց պետք է հրաժարական տար. «Այս ստի և կեղծիքի համար իրենք պետք է դիմեն փախուստի»: Փոստանջյանը անդրադարձել է նաև Քելբաջարում և Ադրբեջանի մյուս տարածքներում մինչ վերջին օրերս ապրած հայերին, ովքեր լքելով իրենց տները այնտեղ հրի են տվել, ոչնչացրել են ամեն ինչ: Պարզ երևում է, որ Զարուհին շատ վատ է տիրապետում պատմությանը, քանզի այդ տարածքներում ամեն ինչ գազանաբար ոչնչացրած, վանդալիզմի ենթարկած այդ հայերը Քելբաջար և ադրբեջանական մյուս վայրեր ապօրինի վերաբնակեցվել են հայկական զինված ուժերի կողմից մոտ 30 տարի ադրբեջանական հողերի օկուպացիայից հետո և ադրբեջանական այդ հողերը, Լեռնային Ղարաբաղը հայերին երբեք չի պատկացել: Թող Զարուհին մի բան լավ իմանա, որ Լեռնային Ղարաբաղը միշտ եղել է և կմնա Ադրբեջանի անբաժանելի մասը: Նշենք, որ Փաշինյանին դավաճանության մեջ մեղադրել է նաև Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Հայելի ակումբում անդրադառնալով Փաշինյանի այն խոսքերին, որ ինքն է ամեն ինչի պատասխանատուն Սարգսյանն ասել է, որ Փաշինյանը պետք է կանգնի ռազմական տրիբունալի առաջ. «Մարդը, որը իրեն ներկայացնում է որպես պատասխանատու այս ամենի համար՝ ամեն օր ուշացումը մեզ բերում է մեծ կորուստների:Էդ ամենը վերլուծելու համար անհրաժեշտ է ունենալ լուրջ քաղաքական թիմ, ոչ թե իմքայլական դեռահասների նման։ Փնթի հագնված խորհրդարան են գալիս սրանց համար խորհրդարանը ночной клуб է, ոնց ասես գալիս են , սրա՞նք պետք է որոշեն մեր ճակատագիրը»: Նշենք, որ Հայաստանում շարունակվում են հանրահավաքներն ու բողոքի ակցիաները ընդդեմ Նիկոլ Փաշինյանի: Կրկին բողոքի ակցիա են անցկացարել պատերազմում զոհված ու անհետ կորած զինծառայողների ծնողները, ովքեր կառավարությունից պահանջում են հետ վերադարձնեն իրենց որդիներին: Մի խումբ քաղաքացիներ էլ բողոքի ակցիա են կազմակերպել՝ փակելով Մաշտոցի պողոտան: Ցուցարարները պնդում են, որ կապիտուլյացիա ստորագրած երկրի ղեկավարը չի կարող շարունակել մնալ իշխանության ղեկին: Ակցիայի ժամանակ ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկել Փաշինյանի հրաժարականը պահանջողներից շատերին:

Create Account



Log In Your Account